Category Archives: աշուն

Աշնանային հեքիաթ

Ես մի անգամ իմ քույրիկի և մայրիկի հետ գնացել էի անտառ: Այնտեղ շա՜տ գեղեցիկ էր և լիքը տերևներ տեսանք: Մենք նաև 5 հատ նապաստակ և 5 հատ սկյուռ տեսանք: Մենք այդ տերևների մեջ մտանք և խշխշացրեցինք: Շա՜տ-շա՜տ գեղեցիկ տեսարան էր: Մեզ թվում էր թե մենք ոսկուց կառուցված գեղեցիկ պալատում էնք հայտնվել: Այտեղից մի շա՜տ գեղեցիկ փերի դուրս եկավ և նա մեզ ուղեկցեց դեպի իր պալատ: Այնտեղ մեզ նա նվիրեց շա՜տ-շա՜տ գեղեցիկ տերևներով անձրևանոց: Մենք շնորհակալություն հայտնեցինք գեղեցիկ փերիին և հետ վերադարձանք տուն:



Աշուն

Աշնանը գնալով ցրտում է և նոյեմբեր ամսից սկսած ձյուն է գալիս: Աշնանը ավելի անձրևոտ է քան ամառը: Հոկտեմբեր ամսից սկսած դեղին տերևները դուրս են գալիս և կանաչները թափվում: Իսկ սեպտեմբերի մեկից սկսած երեխաները սկսում են ամեն տարի դասարանները բարձրաձնում և երեխաները գնում են դպրոց:

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եվ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ: