Category Archives: «Ելք» ստուգատես

Քննության թեստ ՙՙԶեբր՚՚



Մարդն ու կինը

https://youtube.com/shorts/MR9EoJ-gyCY?feature=share



«ԵԼՔ» ստուգատես մաթեմատիկա առարկայից․ Չորրորդ դասարան

«ԵԼՔ» ստուգատես մաթեմատիկա առարկայից․ Չորրորդ դասարան



4-րդ դասարան․ «Տարվա իմ ձեռքբերումները»

1․Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում, Հյուսիսային դպրոցում: Տեղադրի՛ր լուսանկարներ։
2․Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմ՛իր այդ նախագծի մասին: Կցի՛ր նաև հղումը։
3․ Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցի՛ր ցանկը, բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնի հղումը։
4․ Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրի՛ր վերնագիրը, հեղինակի անունը։
5․ Կազմի՛ր այս տարի սովորած բանաստեղծությունների ցանկը։ Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:
6․ Պատմիր ընկերոջդ մասին․ նկարագրի՛ր ու բնութագրի՛ր նրան։
7․Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկի՛ր, տեղադրի՛ր պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից։
8․ Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ընտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել․․․
9․ Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:
10․ Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։
11․Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը, տեղադրի՛ր այստեղ:
12․ Ի՞նչ ես արել 4-րդ դասարանում: Հղումները բոլորը դիր:

ինքնաստուգում

հազարան հավք

Նուկիմ քաղաքի խելոքները: Ավ. Իսահակյան

Գետակի վրա

հանելուկներ

Մայրենի

Աշնանային հեքիաթ

Մայրենի

Մայրենի

Մայրենի

Անուշապուր

Ավ. Իսահակյանի տուն-թանգարան

ինքնաստուգում

մայրենի

մայրենի

Մայրենի

Կաղանդի գիշեր

Սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների հաշվետվություն մայրենի առարկայից

մայրենի

Դասարանական աշխատանք 02.02.2023

վահան տերյան ՙՙգարուն՚՚

թեստային աշխատանք 16.02.2023

Հովհաննես Թումանյան «Փոքրիկ երկրագործը»

Թումանյանական ընտանեկան ֆլեշմոբ

Թեստային աշխատանք 23․02․2023

Մայրենի

Մոլորված գարունը

Մայրենի

Մայրենի

Հ․ Թումանյան “Մայրը”

Թեստ 3

Մայրենի

Հ. Թումանյան “Ծաղիկները”

Մայրենի

Հովհաննես Թումանյան «Համերգ»

Ջաննի Ռոդարի. Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Ջաննի Ռոդարի. Հեքիաթներ և պատմություններ մեծերի և փոքրերի համար

Ջաննի Ռոդարի: Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

ԿԱՄԱԿՈՐ ԱՅԾԻԿՆԵՐԸ

ՙՙԶատկածեսն իմ ընտանիքում՚՚ 2023

Առեղծվածային դինոզավրերը

Մայրենի

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված)

Մայրենի

Վահագնի ծնուննդը

Վահագնի ծնուննդը

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)

Մայրենի

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 3)

Մայրենի

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

4-րդ դասարանների մայրենիի Ելքի ստուգատես

Երկարագուլպա նապաստակը

Մարդն ու կինը

Էրիխ Ռասպե. Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված 2)

Մարդն ու կինը



Էրիխ Ռասպե. Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված 2)

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/ Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։ /1 միավոր/ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։

5․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական և մեկ բացականչական նախադասություն։/1 միավոր/ Պատմողական-Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։ Բացականչական-Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

6․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ /1 միավոր/

Շուտով երկար պարանը պրծավ, և խելացի Մյունխհաուզենը օդում կախված մնացի՝ երկնքի և հեռու երկրի միջև։

Բառային առաջադրանքներ

1․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բառ, որոնք գործողություն են կատարում։ /1 միավոր/ Աճում, հասնում, բարձրանալ, վազեցի, փորեցի:

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գիրքը /1 միավոր/

Փորել — փորել հողը

Դուրս գալ —— դուրս գալ փոսից

Աճեցնել —-Աճեցնել բույսը

Տեսնել — տեսնել երկիրը

3․ Գրի՛ր տեքստում մուգ գրված բառերի հոմանիշները։ /1 միավոր/ Հիշեցի-վերհիշեցի, իսկույն-անմիջապես, վերջիվերջո-վերջապես, ուրախ-ուրախուրախ-զվարթ:

4․ Գրի՛ր բարեբախտաբար, երկար, բարձրանալ, վերև բառերի հականիշները։ /1 միավոր/ Բարեբախտաբար-դժբախտաբար, երկար-կարճ, բարձրանալ-իջնել, վերև-ներքև:



Մարդն ու կինը

Լինում է չի լինում մի մարդ ու կին է լինում: Մի օր այս մարդն ու կինը կռվում են: Կինը մարդուն է ասում հիմար, մարդն էլ կնոջը: Կինը ասում է -Այ մարդ ինչու՞ ես յեղ ու բրինձ առել: Մարդը պատասխանում է -Ի՞նչ ես խոսում, ես նոթբուք եմ առել: -Ի՞նչ ես ասում, ուզում ես ասել, որ ես լավ չե՞մ տեսնում: Եվ այսպես իրենք միշտ կռվում էին:



Երկարագուլպա նապաստակը

Լինում է չի լինում մի նապաստակ է լինում: Այս նապաստակը իր գուլպաները միշտ շիտակ է հագնում: Քանի որ նապաստակը իր գուլպաները շիտակ է հագնում, դրա համար իր գուլպաները որոշեցին, որ պետք է երկարեն: Մի օր այս նապաստակը իր երկար գուլպաներով դուրս եկավ անտառ զբոսնելու: Բոլոր կենդանիները նայում էին նապաստակին և ծիծաղում, իսկ նապաստակը երբեք չիմացավ, որ իր գուլպաները թարս ու երկար էին:



4-րդ դասարանների մայրենիի Ելքի ստուգատես

1․Առաջադրանք 1— մայիսի 15-17

Ստեղծագործական աշխատանք

Ա) երկար, շոկոլադե, խռոված, երկարագուլպա, կռվարար
Բնապաստակ, պաղպաղակ, կոնֆետ, պանիր, ձմերուկ

Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր զույգեր, ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրո՛ւ վերնագիր, դրանով մի հեքիաթ հորինի՛ր և հեքիաթի համար նկար նկարի՛ր։

2. Առաջադրանք 2Մայիսի 19-22

  • Տեքստը գրավոր պատմի՛ր՝ 

Ա․ աղվեսի անունից

Ես մի անգամ պոչս թողեցի թակարդում և միտք արեցի, թե ինչպես կարամ ապրեմ այսպես խայտառակված: Եվ որոշեցի, որ պետք է մյուս աղվեսներին էլ համոզեմ, որ որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Ես բոլորին հավաքեցի և նրանց գլխին քարոզ կարդացի, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես ինձ պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:
Բ․
 աղվեսի պոչի անունից

Մի օր աղվեսը ինձ թողեց թակարդում ու միտք արեց, թե ոնց է ապրելու այսպես խայտառակված: Բոլոր աղվեսներին հավաքեց և գլխներին սկսեց քարոզ կարդալ, որ իրենց պոչերը կտրեն: Նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:
Գ․
 հավաքված աղվեսներից մեկի անունից

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց ես նրան ասացի. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:



Մաթեմատիկական խնդիր

1.Հաշվի՛ր այն երեք թվերի գումարը, որից մեկը՝ 2500-ն է, մյուսը 8 անգամ մեծ, իսկ մյուսը՝ առաջին և երկրորդ թվերի գումարը:

Լուծում՝2500×8=20000 20000+2500=22500 20000+22500+2500=45000

Պատ.՝45000



ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ԻՄ ՍԻՐԵԼԻ Մարզաձևի մասին



Next page →