Category Archives: մայրենի

Ե. Չարենցի մասին

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը: Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», նա հանդես էր գալիս Չարենց գրական ազգանվամբ։

Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են, նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է:

Իսկ իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, ում տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիկշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս ունունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց, Եղիշե Չարենց:

Չարենցը շատ ընթերցասեր էր և օրվա մեծ մասը կարդում էր: Ընկերներից մեկը մի պատմություն է պատմում Չարենցի մասին. «… Հայրը` Աբգար աղան, փող էր տվել, որ Եղիշեն կոշիկ առնի, իսկ որդին, առանց երկար-բարակ մտածելու, այդ գումարով գրքեր առած եկավ տուն:

— Տո, դու խելքդ հացի հետ ես կերե՞լ,— զայրացավ հայրը: — Բոբի՞կ պիտի ման գաս: Եղիշեն ձայն չհանեց, բայց հետո, երբ դուրս եկանք ու գնում էինք մեր տուն, ճանապաչհին ասաց. — Լավ է մարդ ոտքից բոբիկ լինի, քան թե` խելքից»:



Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերն իր հայրիկի մասին։

  1. Կարդա՛ Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերն իր հայրիկի մասին։ Հուշերից դո՛ւրս գրիր ուղղագրական բառեր, որոնց գրությունը կարծում ես քեզ համար բարդ է, գրելիս կսխալվեիր։
  2. Մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննդյան օրն է․․․ Ե. Չարենցի մասին կենսագրական հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր համացանցից, տեսանյութով կամ ռադիոնյութով պատմի՛ր-ներկայացրո՛ւ (կարող են պատմել-ներկայացնել, ընթերցել նաև ընտանիքիդ անդամները):

3. Սովորի՛ր այս բառերը, բառերի ճիշտ գրությունը, ապա բոլոր բառերով կազմի՛ր նախադասություններ՝

աղտ (աղբ, կեղտ) Փոշիով ու աղտով է ծածկված փողոցը:

ախտ (հիվանդություն՝ լնդախտ, թոքախտ․․․) Ծերունին հիվանդացել է թոքախտով:

ուղտ (կենդանի) Մի ուղտ քարավանից առանձնացել էր:

ուխտ (երդում, խոստում) Քո արած ուխտը թանկ է բոլորիս համար:

կտրիճ (քաջ, խիզախ, արի) Իմ եղբայրը կտրիճ է։

կտրիչ (սուր, կտրող) Ես կտրիչ դանակով պղպեղ էի կտրում։

հորդ (առատ, վարար) Այստեղ հորդ անձրևներ շատ են գալիս։

հորթ (կովի ձագ) Ես ագարակում մի հորթ տեսա։

հարթ (ուղիղ) Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում:

հարդ (կտրտած խոտ, ցորենի՝ գարու, այլ հացահատիկների ցողունները, դարման) Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում:

որդ (ճիճու, անձրևաորդ) Որդը կերել էր հյութալի դեղձը:

որթ (խաղողի վազ, որթատունկ) Խաղողի որթից կախված են շատ խաղողներ:

4. Գրի՛ր վարժությունները

  1. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:

Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:

Գոյական-Կաղնի, աղջիկ, գետ, բուք, ճշմարտություն, Գայանե, տուն, կատու, կաղամբ, հեռուստացույց, Հայաստան, վարդ, Վարդուհի, լիճ, ալիք, մարտ, մարտակառք, կառապան, հեծանիվ, պատմություն, թռչուն, թռիչք, գարուն, արև։

Ածական-Հայտնի, մեծ, կանաչ, բարի, տգեղ, անտուն, բարկացկոտ, գունավոր, խակ, հետաքրքիր, փշոտ, հզոր, բարձր, հմուտ, մարտական, եռանիվ, ալ, պատմական, խիզախ, բարի, բարեկամական, շքեղ, գարնանային, արևոտ, երկար։

2. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս են կոչվում այդ բաոերը:

Ա.Գոյական Բ.Ածական

Մեծ — մեծանալ

բարձր — բարձրանալ

չոր — չորանալ

չար — չարանալ

Գոյական — Գոյական կոչվում են այն բառերը որոնք գոյություն ունեն։
Ածական — Ածական կոչվում են այն բառերը որոնք հատկանիշ են ցույց տալիս։

3. Տրված զույգ նախադասությունների մեջ ընդգծված բառերի տարբերությունը բացատրի´ր:

Սարի լանջը կանաչ(ածական) խոտով է ծածկված: Լանջի խոտն արդեն կանաչում է(բայ):՝
Ի՞նչ պատկեր. ուղիղ(ածական) գիծ է  ստացվել: Գիծն ուղղի´ր(բայ), որ պատկերը ճիշտ ստացվի:
Այդ քաղաքում մի   բարի (ածական)  հսկա էր ապրում: Հսկան բարիացավ(բայ) ու երեխաներին այգի հրավիրևց:
Աղջիկը շատ գեղեցիկ էր(ածական) ու քայլում էր նազ անելով: Աղջիկը գեղեցկանում էր(բայ) օր օրի:
Գոռոզ(ածական) արքան հրամայեց բարձր ժայռի վրա քանդակել  իրեն: Արքան գոոոզանում էր(բայ) իր արած գործով ու հաղթանակներով:

Ածական — Ածական կոչվում են այն բառերը որոնք հատկանիշ են ցույց տալիս։
Բայ — Բայ կոչվում էն այն բառերը որոնք գործողություն են ցույց տալիս։

4. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և դրանց տարբերությունը բացատրի´ր:

Ծաղիկ, ջինջ, վազել, բուրավետ, մեծ, ժամացույց, թրթռալ, թիավարել, ջուր, ջրոտ, ուրախ, ջրել, սար, մարդ, գնալ, ծաղկավետ, հրաշալի, երեխա, լողալ, վազվզել, մաքուր, նավաստի, օձ, ճկուն, սողալ, իջնել, ամպ, բացվել, չխկչխկալ, սև, ինքնաթիռ, առվակ, պայծառ, գոռգոռալ, գարուն, բարձրանալ սպիտակ, թիթեռ, պահակ, նավակ, զաղտնի, պահել, հատիկ, ոսկեզօծ, ոսկեզօծել, երկաթյա:

Գոյական-ծաղիկ, ժամացույց, ջուր, սար, մարդ, երեխա, նավաստի, օձ, ամպ, ինքնաթիռ, առվակ, գարուն, թիթեռ, պահակ, նավակ, հատիկ։

Ածական-ջինջ, բուրավետ, մեծ, ջրոտ, ուրախ, ծաղկավետ, հրաշալի, մաքուր, ճկուն, սև, պայծառ, սպիտակ, ոսկեզօծ, զաղտնի, երկաթյա:

Բայ-վազել, թրթռալ, թիավարել, գնալ, լողալ, վազվզել, սողալ, իջնել, բացվել, չխկչխկալ, գոռգոռալ, բարձրանալ , պահել, ոսկեզօծել։



«Անբախտ վաճառականները»

  • Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Անբախտ վաճառականները»  բալլադը:
  • Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը (կարող ես նաև նկարել բալլադը): Օրերից մի օր Ճայն ու Չղջիկը որոշում են առևտրով զբաղվել, սակայն նրանք գումար չունեին։ Նրանք որոշում են պարտք վերցնել Փշից։ Փուշը մեծ սիրով նրանց պարտքով գումար է տալիս։Ճայը գնում է այլ երկրներ նավով ապրանքներ գնելու համար իսկ Չղջիկը մնում է տանը։Ճայը այդ երկրներում ինչ տեսնում է գնում է վաճառելու նպատակով,սակայն նավով վերադառնալիս նավը խորտակվում է ծովում,իսկ Ճայը ամաչում է վերադառնալ,քանի որ ամբողջ ապրանքը խորտակվել էր։Եվ ահա վրան է հասնում պարտքի վերադարձնելու օրը, Փուշը գալիս է Չղջիկի մոտ և պահանջում իր տված գումարը։Չղջիկը ասում է,որ Ճայը չի վերադարձել երբ վերադառնա գումարը կտան ամբողջությամբ,սակայն Ճայը այդպես էլ չի վերադառնում իսկ Փուշը ամեն օր Չղջիկից պահանջում է իր գումարը Չղջիկը իր ողջ ունեցվածքը վաճառում է անգամ իր հագի շորերը այդպես էլ պարտքը չի կարողանում մարել իր պարտքը և ամոթից հեռանում է իր քաղաքից։
  • Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ բալլադը: Բալլադը ինձ սովորեցրեց որ պետք է լինել ազնիվ, պատասխանատու, և երբեք ընկերոջը չդավաճանել։
  • Բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական, 5 ածական, 5 բայ: 10 գոյական-փող, խելք, ձեռ, ոտ, մուրհակ, մարգարիտ, նավ, աչք, ճանապարհ, դուռ։ 5 ածական-երկար, սարսափելի, մերկ, աղքատ, չար։ 5 բայ-եկան, բարկանալ, նստեց, մնաց, տեսավ։


Գործնական քերականություն

133. Կետերը փոխարինի´ր գ, կ կամ ք տառերով (հարկ եղած դեպքում դի´միր ուղղագրական բառարանին):

Թարգմանել, հագուստ, կարգ, պարգևատրել, երգիչ, oգուտ, անեծք, սայթաքել, զորք, վարքաբեկել, գրկել, ձագուկ:

134. Կետերը փոխարինի´ր դ,տ կամ թ տառերով:

Արդեն, հաղորդել, արևմուտք, զվարթ, սաղարթախիտ, բրդոտ, ժողովուրդ, հերթ, օրիորդ, ընդունակ, արտաքին, չորրորդ, մարդկային, փարթամ:

135. Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:

Վերջ, ողջ, նկարիչ, չղչիկ, վայրէջք, հաչոց, խոչընդոտ, թռչուն, թրչել, թռչել, միջև, մինջև, ամբողջ, առաջին, աղջամուղջ։

142. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Թոռնիկն արագ թռավ տատի …: (գիրկ, գիրք) Միաժամանակ երեք … Է կարդում: (գիրկ, գիրք) … անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ) … տրտինգ տալով վագեց մոր մոտ: (հորդ, հորթ)



Գործնական քերականություն

Գրի՛ր վարժությունները։

102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

Օրինակ՝ լեռն — լեռնցի:

Երևան-երևանցի, քաղաք-քաղաքացի, Վան-վանցի, Մուշ-մշեցի, Աշտարակ-աշտարակցի, Արտաշատ-արտաշատցի,Դվին-դվինցի, Կարս-կարսեցի, Գյումրի-գյումրեցի, Լոռի-լոռեցի, Ամերիկա-ամերիկացի, Նյու-Յորք-նյու-յորքեցի, Լոնդոն-լոնդոնեցի, սար-սարեցի, գյուղ-գյուղացի:

116. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Օրինակ՝ միաեղջյուր — մի եղջյուր ունեցող:

Վիպագիր-քարի վրա փորագրված, մեծագլուխ–մեծ գլուխ ունեցող, սրընթաց–արագ ընթացող մի բան, երկերեսանի-երկու երես ունեցող, զբոսայգի–զբոսնելու այգի, սրամիտ–սուր միտք ունեցող, հայաստանցի–հայաստանից մարդ:

127. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը: Բարձրաձայն կարդա´ և գտի՛ր, թե ո՞ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիասեփ, վրաերթ:

Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:

129. Գրի´ր բառասկզբում է ունեցող հինգ բառ և բառամիջում է ունեցող երեք բառ: 

էկրան, էշ, Էմիլ, էլեկտրական։

Անէանալ, էլեկտրաէներգիա, հիդրոէլեկտրակայան։

130.Գրի´ր բառասկզբում օ ունեցող հինգ բառ և բառամիջում օ ունեցող երեք բառ: 

օրագիր, օր, օրհներգ, Օֆելիա, Օլգա։

կեսօր, անօդ, անօգուտ։

132. Կետերը փոխարինի´ր բ,պ կամ փ տառերով (հարկ եղած դեպքում դիմի´ր ուղղագրական բառարանին):

Նուրբ, սրբել, դարբին, խաբել, թպրտալ, երփներանգ, երբեք, համբուրել, փրփրել, հինգշաբթի, ճամփորդ, դարպաս, ճանապարհ, աղբանոց, իբրև, եղբայր:



«Արծիվն ու կաղնին»

  • Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը: Այս բալլադը այն մասին է, որ արծիվն ու կաղնին վիճում են և չեն կարողանում միավորվել; Բայց նրանք հետո միավորվում են; Նրանք տեղափոխվում են հինգ հարյուր տարի առաջ և փորձում են գործողություն անել; Նրանք սկզբից չեն կարողանում իրար հետ լինել, բայց հետո նրանք միավորվեցին; Նրանք իրար սկսեցին շատ սիրել;
  • Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր: Պարծենալ- իր արժանիքների՝ խրախուսելի արարքների և գիտակցությամբ իրեն բավարարված զգալ:
  • Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ այս բալլադը: Այս բալլադը ինձ սովորեցրեց, որ մարդ պետք է ընկերասեր, բարի և հոգատար լինի;


Գործնական քերականություն

97. Տրված բառաշարքերից ընտրի՛ր ածանցավոր բառերը ե արմատն ածանցից գծիկով բաժանի´ր:

Օրինակ՝ ձկնիկ — ձկն (ձուկն) — իկ:

Տնակ — տն (տուն) — ակ:

ա) Շապիկ, մկնիկ-մկն(մուկն)–իկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ, շնիկ-շն(շուն)–իկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ-, տոտիկ, մատիկ: բ) Գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ:

98. Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Օրինակ՝

Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն: —

1. Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն:

2. Բնության մեջ ամեն ինչ՝ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն:

Փոքրիկ բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:

Ա/ Փոքրիկ բլուրն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին։

Բ/ Բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին։

Փոքրիկ ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել:

Ա/ Փոքրիկ ձուկը ջրիմուռների տակ էր թագնվել։

Բ/ Ձկնիկը ջրիմուռների տակ էր թագնվել։

Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը:

Ա/ Քաղաքի ծայրին՝ մի փոքր տնակում ապրում էր կախարդը։

Բ/ Քաղաքի ծայրին՝ մի փոքր տան մեջ ապրում էր կախարդը։

Մի փոքրիկ առվակ իջնում էր սարն ի վար:

Ա/ Մի փոքր առվակ իջնում էր սարն ի վար։

Բ/ Մի փոքր առու իջնում էր սարն ի վար։

Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձիուկ:

Ա/ Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձի։

Բ/ Անտառից դուրս եկավ մի ձիուկ։

Հավն ածեց մի փոքրիկ ձվիկ:

Ա/ Հավն ածեց մի փոքր ձու։

Բ/ Հավն ածեց մի ձվիկ։

Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպիկները:

Ա/ Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպերը։

Բ/ Քամին դես ու դեն էր քշում ամպիկները։

99. Տրված բառերից կամ արմատներից նոր բառեր կազմիր՝ ակ, իկ, ուկ ածանցներով: Այստեղ այդ ածանցները փոքրացնում կամ քնքշացնո՞ւմ են:

ա) Թափանց(ել)–թափանցիկ

շրջ(ել)-շրջիկ 

մարտ (նչել)-մարտիկ

սիրտ ճմլ(ել)-սրտիկ

ճանճ քշ(ել)–ճանճիկ

բ) Օրեն(ք)–օրինակ, ճաշ–ճաշիկ, ախորժ–ախորժակ, սահուն–սահիկ, պահել–պահակ, ընդուն(ել)–ընդհունակ, մոլոր(ել)-մոլորակ, գիտ(ենալ)-գիտակ, պատվիր(ել)-պատվիրակ, բուռն(ն)-բռնակ։

գ) Կտր(ել)–կտրուկ, դիպչ(ել)–դիպչուկ, խուսափ(ել)–խուսափիկ:



Հսկան

  • Հ. Թումանյանի «Հսկան» բալլադը նորից կարդա՛:
  • Քո պատկերացմամբ նկարի՛ր բալլադը:
  • Բալլադը արձակի վերածի՛ր (պատմելով գրի՛ր բլոգումդ 5-6 նախադասությամբ): Այս բալլադը մի հսկայի մասին է, որը իր տնից դուրս է գալիս և գնում է ուտելիք գտնելու։ Ճանապարհին այդ հսկան շատ մեծ է լինում և թվում է թե փոքրիկ բաները մժեղներն են, բայց իրականում մարդիկ են լինում, հետո նրանց վերցնում է և դնում է իր գրպանը։ Այնուհետև շարունակում է ճանապարհը և այդ ճանապարհին բազմաթիվ խոչընդոտների է հանդիպում։ Եվ փորձում է հաղթահարել։
  • Բլոգումդ բնութագրի՛ր հսկային  և իշխանին: Հսկան շատ վատ էր վերաբերվում մարդկանց։ Իշխանը շատ լավ էր վերաբերվում մարդկանց։
  • Ստեղծագործության միջից դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը և տեղադրի՛ր բլոգումդ: Ու, հընազանդ մոր խըրատին, իսկույն հանեց հըսկա որդին իր գըրպանից ձին-ձիավոր, իրար խառնած զորքը բոլոր, թողեց գընան՝ ուր կամենան:
  • Բալլադը տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր (լրացուցիչ առաջադրանք՝ ըստ ցանկության


«Հսկան» բալլադի բառարան

Լավ չեմ հիշում, թե որ դարում,
Հին ժամանակ, մեր աշխարհում
Ասում են թե՝ կար մի իշխան.
Մի մեծ իշխան, էնքան ուժեղ,

Որ թե մարդիկ նըրա աչքում,
Թե՛ հասարակ ճանճ ու մըժեղ:
Ինչ որ աներ ու կամենար,
Օրենք էր էն երկրի համար.
Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,

Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
Ուներ անթիվ ու անքանակ
Ոչխարի հոտ, մարդի բանակ,
Կովի նախիր, խոզի բոլուկ,
Երամակներ ձիու, ջորու,

Էս բոլորը ցըրված, փըռված
Մինչև ծովի ափը հեռու:
Մինչև ուր որ քըշեր, տաներ,
Իր աշխարհքի սահմանն էն էր.
Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,

Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
      Մի անգամ էլ էս իշխանը
Երբ նըստած էր իրեն տանը,
Լեղապատառ ներս ընկավ տուն
Իր հոտերի վերակացուն.

— Ապրած կենաս, մեր տեր իշխան,
Հապա՜, էսպես հրաշք մի բան.
Արածում էր ծովի ափին
Բազմությունը քո հոտերի,
Մին էլ տեսնենք՝ ծովի միջին

Մի վիթխարի մարդ է գալի:
Մի վիթխարի մարդ եմ ասում,
Որ մենք իր մոտ լու ենք չընչին,
Ծովը մինչև ծունկն է հասնում,
Իսկ գըլուխը ամպի միջին:

Եկավ, կանգնեց մեր հանդիման
Ու որոտաց ամպի նըման.
«Ո՞վ է, ասավ, էսպես բերում
Թողնում ապրանքն իմ հանդերում.
Կորե՛ք իսկույն, դուք մարդուկներ,

Ձեռըս քանի չի հասել դեռ…»
Էն ժամանակ վեր կացա ես
Ու պատասխան տըվի էսպես.
«Էդ սևակնած, մութ ամպերում
Զուր ես էդքան բարձըր գոռում.

Ով էլ լինես, ուսկից էլ գաս,
Էս մի բանը լավ իմանաս,
Դու, երկնահաս, ահեղ հըսկա,
Մեծ իշխանի ապրանքն է սա,
Ո՞վ է գըլխից ձեռ վեր կալած,

Ո՞վ դուրս կըգա նըրա դիմաց»:
Բայց ինձ իսկի չըլսեց էլ
Էն անճոռնի աժդահակը,
Էն ամպերից ցած կըռացավ,
Ձեռը կոխեց ծովի տակը,

Դուրս հանեց մի ձուկն ահագին
Ու դեմ արավ արեգակին,
Որ խորովի…» — Հազիվ էսքան
Պատմեց հովիվն իշխանական
Ու վեր ընկավ, շունչը փչեց:

Խիստ զայրացավ իշխանը մեծ.
— Ո՞վ է, ասավ, համարձակվել
Իմ տերության սահմանն եկել
Ու էդպես էլ վըրես հաչում…
Ինձնից ուժեղ չեմ ճանաչում

Ես ոչ մի տեղ և ոչ մեկին…
      Էսպես ասավ ու զայրագին
Հըրամայեց՝ զորքերը գան:
Հըրամայեց՝ զորքերն եկան.
— Կեցցե՛ մեր տեր, մեր թագավոր,

Անհաղթ, անմահ, ամենազոր…
— Ապրե՛ք, ասավ իշխանը սեգ,
Ելեք իսկույն ու գընացեք,
Մանուկ ու ծեր
Իմ առյուծներ,

Ո՞վ է, տեսեք, վըրես հաչում
Ու իմ ուժը չի ճանաչում:
Ցույց տըվեք դուք, որ ոչ մի տեղ
Չըկա ոչ ոք ինձնից ուժեղ…
Ասավ՝ զորքերն իրենց կարգին

Փող փըչեցին, թըմբուկ զարկին,
Շըրըխկոցով, զըրընգոցով
Ճամփա ընկան դեպի մեծ ծով:

   Հասան, տեսան — ա՜յ քեզ հըսկա,
Գըլուխն էստեղ, ոտներ չըկա.

Գընա՜, գընա՜, թե որ գըտնես…
Երկար ու մին ձըգված էսպես,
Հըսկայական քընով քընած:
Էստեղ, էնտեղ դիրքեր բռնած՝
Դես չոքեցին, դեն պառկեցին,

Հա զարկեցին ու զարկեցին,
Տեսան տեղից ժաժ չի գալի,
Խըռըմփում է զարհուրելի,
Խըռըմփոցից, ինչ-որ խոսում,
Մարդիկ իրար ձեն չեն լըսում:

Մոտ գընացին, էլի՜, էլի՜…
Դարձյալ տեղից ժաժ չի գալի:
Կամաց-կամաց սիրտ առնելով,
Գոռգոռալով, հարայ տալով,
Դուրս թափվեցին թաքուստներից,

Ելան վըրեն, դեսից, դենից,
Որը ոտին,
Որը քըթին,
Որը լանջին,
Որն ականջին,

Փորի վըրա, միրքի միջում,
Ձի են քըշում, նիզակ ճոճում,
Զարկում, զարկում,
Ձըգում, թըքում,
Հայհոյում են էսպես, էնպես…

Մին էլ հըսկան էն սարի պես
Վըրա նստեց—մե՜ծ, ահարկու.
Ինչ պատահեց—ոչ տեսնես դու:
Հազարներով մարդն ու իր ձին
Տակովն եղան, կոտորվեցին.

Որն էլ գըլխից, քըթից, լանջից,
Կամ ուսերից, կամ ականջից
Ներքև ընկավ՝ թե մարդ, թե ձի,
Նըրա օրն էլ դու իմացի:
      Շատ զարմացավ հըրեշ հըսկան,

Թե, տեր աստված, արդյոք էսքան
Մանըր-մունըր ինչ բաներ են,
Որ եկել են թափվել վըրեն:
Տեսավ, ինչ որ կենդանի կան՝
Վազ են տալի, թե ետ գընան.

Բուռն արավ իր բըռնովը մեծ,
Իրար խառնեց, ողջ հավաքեց
Գըրպանն ածավ
Ու վեր կացավ,
Լընգլընգալեն իրիկունը

Գընաց հասավ իրենց տունը:
Տանը իը պես մեծ, ահագին
Մի մեր ուներ, բարի մի կին:
Գընաց հըսկա մորը պատմեց
Թե իրեն հետ ինչ պատահեց,

Ու գըրպանից հանեց բոլոր՝
Ահից խելառ ձին-ձիավոր:
Բարի կինը հենց որ տեսավ,
— Ամա՜ն, որդի, վա՜յ ինձ, ասավ.
Ի՞նչ ես անում էդ խեղճերին,

Բա չե ՞ս տեսնում, թե քո ձեռին
Ոնց են դողում: Ասենք մեծ ես,
Մի՞թե պիտի փոքրին տանջես:
Մեծ թե փոքըր, ինչ էլ լինի,
Ամեն ապրող շունչ կենդանի,

Որ ծընվել է արևի տակ,
Էս աշխարհքում միատեսակ,
Մինը պակաս, մյուսը ավել,
Ողջ էլ գիտեն խընդալ, ցավել,
Չըպարծենա երբեք ոչ ոք,

Թե ինքն անհաղթ մի բան է ջոկ.
Միշտ ուժեղից ուժեղը կա,
Իսկ ամենից ուժեղը՝ մահ…
Բա՛ց թող, որդիս,
Բա՛ց թող՝ գընան,

Ապրեն ազատ
Ուր կամենան:

 Ու, հընազանդ մոր խըրատին,
Իսկույն հանեց հըսկա որդին
Իր գըրպանից ձին-ձիավոր,

Իրար խառնած զորքը բոլոր,
Թողեց գընան՝
Ուր կամենան:

Գըլխից ձեռ վեր կալած-մեռնելու վտանգից էլ չվախենալ՝ մի բան անելու՝ մի բանի ձեռնարկելու համար, վերակացու-կառավարիչ։



Իմ ինքնակենսագրությունը

Բարև ձեզ, ես Աննա Մկրտումյան եմ, ծնվել եմ 2014թ. Ապրիլի 8-ին։

Ես 3 տարեկանից գնում էի Հեքիաթ անունով մանկապարտեզ և այնտեղ շատ վատ էր իմ համար։ Անընդհատ ամեն օր լաց էի լինում։ Հետո ես ընդունվեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հյուսիսային դպրոց-պարտեզի մանկապարտեզ։

Հինգ տարեկանում ես գնացի առաջին դասարան այնտեղ մենք դաս էինք անում և ես սովորեցի կարդալ և գրել:

Մեկ տարի հետո ես գնացի երկրորդ դասարան։ Մենք սկսեցինք լիքը ճամփորդել ու մեզ տվեցին Գիրք-Տետր։ Այդ գրքի մեջ մենք աշխատում էինք, պատասխանում էինք հարցերին և այլ:

Երրորդ դասարանում իմ ուսուցչուհին փոխվեց անունը՝ Լիանա Ռոզիկյան: Հետո ինձ հայրս նվիրեց բջջային հեռախոս, աշխատում էինք գիրք տետր երեքով:

Չորրորդ դասարանում մենք գնում էինք ճամփորդության և ունենում էինք լիքը համերգներ և այլն:

Հինգերորդ դասարանում մենք աշխատում էինք լիքը նախագծերի վրա, անում էի բոլոր տնայինները, և լավ էի սովորում:

Իմ հայրիկի մասին

Իմ հայրիկի անունը Հարություն Մկրտումյան է։ Իմ հայրիկը ծնվել է 1984թ. Ապրիլի 26-ին։ Նա 39 տարեկան է։ Իմ հայրիկը մասնագիտությամբ տնտեսագետ է։

Իմ մայրիկի մասին

Իմ մայրիկի անունը Մարինե Ղազարյան է։ Իմ մայրիկը ծնվել է 1986թ. Դեկտեմբերի 23: Նա 37 տարեկան է։ Իմ մայրիկը մասնագիտությամբ բանասեր է։

Իմ քույրիկի մասին

Իմ քույրիկի անունը Մերի Մկրտումյան է։ Իմ քույրիկը ծնվել է 2020թ. Հունիսի 10-ին: Նա 3 տարեկան է։ Իմ քույրիկը շատ է սիրում խաղալ։



Next page →