Category Archives: Մասին

Գրադարանի մասին

Գրադարան, մշակութա-լուսավորական և գիտա-օժանդակ հիմնարկ՝ տպագիր արտադրանքի հասարակական օգտագործումը կազմակերպելու համար։ Գրադարանների դերն է տպագիր արտադրանքի հավաքումը, պահպանումը, գրքի պրոպագանդան, ընթերցողներին գիրք սպասարկելը, ինչպես նաև ինֆորմացիոն մատենագիտական աշխատանքը։ Ըստ նշանակության և գրքային ֆոնդերի կազմի ու աշխատանքի մեթոդի, գրադարանները բաժանվում են երկու հիմնական տեսակի, ա) մասսայական և բ) գիտակաև ու մասնագիտական։ Մասսայական գրադարանների թվին են պատկանում մշակույթի նախարարության կազմում գտնվող քաղաքային ու գյուղական, ինչպես և ձեռնարկությունների, ակումբների, մշակույթի տների գրադարանները։



Բարեկենդանի մասին

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Այն ուրախության ու զվարճանքի օր է, հիշեցնում է Ադամի և Եվայի դրախտային կյանքը, երբ նրանք ապրում էին վայելքի ու անհոգության մեջ:
Նախկինում դրանք հեթանոսական տոնախմբությունների օրեր էին, կատարվում էին փետրվարին կամ մարտի սկզբին: Տոնը հավանաբար կապ ուներ գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանն ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին:

Read more: Բարեկենդանի մասին


Իմ ընկերը

Իմ ընկերոջ անունը Նարեկ է: Նա մաթեմատիկայից շատ խելացի է: Նա իմ լավագույն ընկերն է: Ես նրան շատ եմ սիրում: Երբ ես դժվարանում եմ մաթեմատիկան նա ինձ օգնում է: Հիմա ես նրա պես արդեն խելացի եմ դարձել:



Արա թութակի մասին

Թութակները լինում են տարբեր չափերի։ Ալիքավոր թութակի երկարությունն ընդամենը 18 սմ է, իսկ հարավամերիկյան հսկա արա թութակինը՝ մինչև 1 մ։ Փետուրները գունավորված են վառ կանաչ, կապույտ, կարմիր, դեղին, հազվադեպ՝ սև կամ մոխրագույն։ Թութակների ոտքերը գերազանց հարմարված են մագլցելուն։ Յուրաքանչյուր ոտքի 2 մատներն ուղղված են առաջ, երկուսը՝ հետ, և միասին կազմում են շատ ուժեղ աքցաններ։ Թութակների մեծ մասի թևերը լավ են զարգացած, և նրանք արագ են թռչում։ Թութակների տեսակներ Կակադու ինկա, Ժակո, Ալիքավոր թութակ, Կանաչաթև արա, Բազմագույն լորիկետ, Խայտաբղետ ռոզելա, Վարդակուրծք թութակ և այլն ։