Category Archives: ուսումնական ամառ նախագիծ

Ուսումնական ամառ 2023

Image
Image
Image


Իմ երկրագործական ամառը 2023

Ես հիմա գտնվում եմ ԱՄՆ-ում: Ես ապրում եմ ՛՛Florida՛՛ նահանգում, “Orlando” քաղաքում: “Orlando” քաղաքին նաև ասում են “Mickey Mouse”-ի քաղաք: Մեր տան պատշգամբներում ապրում են մեղուներ, որոնք կառուցել են մինի փեթակներ:

Ինձ այստեղ շատ է դուր գալիս: Բնությունը, ծառերը, ծաղիկները, խոտը և կանաչը ավելի շատ է և խնամված, շատ են ծաղկած ծառերն ու բացված ծաղիկները: Այգիներում, ինչպես և մեր բակում հաճախ հանդիպում են սկյուռեր, բադեր, մողեսներ, երգող թռչնակներ, կրիաներ: Ինձ հատկապես դուր է գալիս կերակրել բադերին և կրիաներին: Այստեղի ճնճղուկները նույնն են, ինչ որ Երևանի ճնճղուկները: Այստեղ գրեթե ամեն օր անձրև է գալիս: Մի օր անձրևից հետո մեր տանը հայտնաբերեցինք հյուր՝ մեր պատշգամբ էր եկել մի մեծ և դանդաղաշարժ խխունջ: Այստեղ կան շատ այգիներ: Մենք այդ այգիներում սղարանով սղում ենք, կախվում ենք, ճոճվում ենք:

Մենք գնում ենք “Disneyworld”: “Disneyworld”-ում կան 4 այգիներ: Բոլոր այգիների ատրիակցիոնները “Disney”-ի մուլտֆիլմերի հերոսներով են: Առաջին այգին կոչվում է “Magic Kngdom”: Այստեղ ամեն ինչ կախարդական է: Այս այգում կա պալատ: Դա մոխրոտիկի պալատն է: Երկրորդ այգին կոչվում է “Epcot”: Այս այգում փառատոններ են լինում, օրինակ ծաղիկների փառատոն: Ծաղիկների փառատոնի ժամանակ ծաղիկներից պատրաստված մուլտհերոսներ կան: Երրորդ այգին կոչվում է “Disney’s Hollywood Studio”: Այստեղ ես մի ներկայացում եմ նայել, որի վերջում դահլիճում ձյուն էր գալիս: Չորրորդ այգին կոչվում է “Animal Kingdom”: Այստեղ ես շատ մեծ մեքենա էի նստել, որը որ ինձ տանում էր վայրի կենդանիների մոտ:

Մենք գնացել էինք «Legoland»: Այնտեղ ամեն ինչ լեգոյից էր պատրաստված: Ես այնտեղ լեգոյից պատրաստված մեքենա էի քշել եւ վարրորդական իրավունք ստացա։



Ուսումնական ամառ 2023

  • Ի՞նչ գիրք ես կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):

Ալեն Ալեքսանդեր Միլն
Վինի-Թուխը և
բոլորը-բոլորը

  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը: Ինձ ամենաշատ դուր եկած հատվածը սա է՝

— Հայրիկ հեքիաթ չես պատմելո՞ւ, — հարցրեց Քրիստոֆեր Ռոբինը։
— Ի՞նչ հեքիաթ, — հարցրեց հայրիկը։
— Վինի-Թուխի համար։ Նա շա՜տ է խնդրում։
— Գուցե և պատմեմ, — ասաց հայրիկը։ — Իսկ նա ինչպիսի՞ հեքիաթ է ուզում և ո՞ւմ մասին։
— Հետաքրքիր հեքիաթ և իր մասին, իհարկե։ Չէ՞ որ դու գիտես, թե նա ինչպիսի արջուկ է։
— Հասկանում եմ, — ասաց հայրիկը։
— Խնդրում եմ, հայրիկ, պատմի՛ր։
— Կփորձեմ, — ասաց հայրիկը

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց: Քրիստոֆեր Ռոբին-բարի, ուրախ, խելացի, Վինի-Թուխ-մեծ, ուրախ, անխելք, Դնչիկ-փոքրիկ, վախկոտ, Ճագար-երկար ականջներով, բարձրահասակ, Բու-խելացի, շատախոս, Վագր-ուրախ, Իա-Իա-տխուր, Կենգու-միամիտ, հոգատար, ուշադիր, Ճստիկ Ռու-ուրախ:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին: Ինձ շա՜տ դուր եկավ ՙՙՎինի-Թուխի՚՚ գիրքը:
  • Ի՞նչ գիրք ես կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը): Էրիխ Ռասպե ՛՛Բարոն Մյունխհաուզենի արկածները՛՛:
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը: Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց: Բարոն Մյունխհաուզեն-բարի, խելացի, քաջ, հնարամիտ:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին: Ինձ այս գիրքը դուր եկավ:

  • Ի՞նչ գիրք ես կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը): Կարլո Կոլլոդի “Պինոքիոյի արկածները“:
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը: Քայլելիս նա զգաց, որ ոտքերը շլմփում են ինչ-որ յուղոտ ու սոթլիկ կեղտոտ ջրափոսում, ջրից էլ տապակած ձկան սուր հոտ է գալիս։
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց: Խոսող ծղրիդ-բարի, հոգատար, ուշադիր, փոքրիկ, Ջեպետտո-բարի, հոգատար, ծեր, Պինոքիո-ուրախ, բարի, հոգատար:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին: Իմ համար հետաքրքիր էր:


Միլիոն տարի մեզանից հետո

Միլիոն տարի մեզանից հետո երկրի վրա մարդիկ կսկսեն չբնակվել: Նրանք կգնան տարբեր մոլորակների վրա և կծանոթանան որպես ընկեր այլմոլորակայինների հետ և կսկսեն ապրել: Նրանց փոխադրամիջոցը այլմոլորակայիններն էին: Նրանք շա՜տ-շա՜տ լավ օրեր էին անցկացնում