Ուսումնական գարուն․ 5 դասարան

1)Կոտորակները  բերեք ընդհանուր հայտարարի

12/5012/50 և 6/25 6/25=12/50 և 12/50

6/13 և 4/2=12/26 և 52/26

7/12 և 5/10=36/60 և 30/60

2)Կրճատեք կոտորակները

15/35=5

28/21=7

10/15=5

25/100=4

3) Համեմատեք կոտորակները

6/4 > 21/8

3/8 < 6/18

6/14 < 101/4

61/4 < 61/24

4)Անհրաժեշտության դեպքում թվերը պարզ արտադրիչների վերլուծելով գտեք նրանց ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:

25 և 50=2

9 և 11=9

35 և 40=5

5) Անհրաժեշտության դեպքում թվերը պարզ արտադրիչների վերլուծելով գտեք նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարարը։

4 և 11=44

4 և 240=240

35 և 60=420

6.  Կատարեք կոտորակների գումարում

1/2+2/3=7/6

2/5+1/7=19/35

7. Կատարեք կոտորակների հանումը

7/12-5/18=66/216

6/5-11/15=7/15

8. Կատարե՛ք բազմապատկումը

8/3×9/4=72/12

15/14×5/3=75/42

9. Կատարեք կոտորակների  բաժանում

14/5։8/3=42/40

40/8։8/3=120/64

Գործնական քերականություն

1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը: Ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ: Հասարակ

Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ): Հատուկ

2․ 1-ին վարժության միջից դուրս գրիր 5 անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ։

Անձ–հայր, ուսուցիչ, տղա, վարչապետ, տատ

Գոյականներ–երկաթ, վարդ, քար, Աֆրիկա, Նիագարա

3. Կետերի փոխարեն պահանջվող մեծատառը կամ փոքրատառը գրի´ր:

Նրա պապը սասունցի էր ու շատ էր պատմում սասունցիների մասին։ Ուզում էր նմանվել Սասունցի Դավթին: Էպոսի վերջին հերոսը Փոքր Մհերն է: Գրքի հերոսը մի փոքր տղա է: «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է Պղնձե քաղաքը: Գտածը պղնձե մատանի էր: Կիրակոս Գանձակեցու պատմության մեջ հանդիպում է պղնձահանք կոչվող վանքը: Ես վստահ եմ, որ Գանձասար լեռը դեռ կարդարացնի իր հպարտ անունը: Ինչե՜ր ասես չկային՝ ոսկե անոթներ ու արձանիկներ, թանկարժեք զարդեր. դա մի իսկական գանձասար էր: Պետրոս Առաջինը հովանավորում էր գիտությունն ու արվեստը: Պետրոսն առաջինը հասավ կայանին: Ալեքսանդր Մակեդոնացին գիտեր ամեն մի իրավիճակից դուրս գալու ձևը:

4. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր և լրացրո՛ւ տրված նախադասությունը:

Ա. Երեխա, գրող, նավաստի, գերմանաց, խոհարարուհի, Արտակ, հայ, մարզիկ, նախագահ, նախարար:

Բ. Ծով, ձուկ, երկաթ, պայուսակ, այծ, փիղ. տուփ, խնձոր, սառույց, շուն, կատու, գրիչ, սեղան: Գոյականները բաժանվում են երկու խմբի՝ շնչավոր և անշունչ:

5. Նախադասությունը լրացրո՛ւ տրված հարցին պատասխանող գոյականներով:

Կատուն (ի՞նչը) մռմռում էր. երևի նեղացրել էին:

Փոքրիկը (ո՞վ) նվնվում էր. երևի նեղացրել էին:

Տղան (ո՞վ) ցատկեց ցանկապատից դուրս:

Շունը (ի՞նչը) ցատկեց ցանկապատից ղուրս:

Կատուն (ինչը) ճանկռել է տատիկի ձեռքը:

Երեխան (ո՞վ) ճանկռել է տատիկի ձեռքը:

Թուխիկը։ Վախթանգ Անանյան

Ասում են, ժամանակով Երևան քաղաքում մի նշանավոր որսորդ բժիշկ է եղել։ Ագռավի բնից աղվամազով ծածկված մի ձագ է հանել նա ու բերել տուն։

Ժամանակ է անցել, ագռավը մեծացել է, գորշ փետուրները դարձել են թուխ, և իր թռչնային բնազդով կապվել է իր տիրոջ հետ։

Ասում են , բժշկի հետ սեղան էր նստում այդ ագռավը, աթոռակից կտցում էր իր բաժին կերակուրը, «ղա-ղա» կանչելով շնորհակալություն հայտնում տիրոջն ու գնում քաղաքային այգու ծառերի վրա զվարճանալու իր ցեղակիցների հետ։ Երեկոյան դեմ տուն էր վերադառնում, իր կոշտ ձայնով բարի գիշեր մաղթում բժշկին և գնում թառելու։

Բժիշկն ագռավին հաճախ էր որսի տանում։ Խելացի թռչունը երկնքից իր սուր հայացքով խուզարկում էր լեռան ծերպերը, գտնում էր որսը և գալիս տիրոջ ուսին թառում՝ կտուցը որսի ուղղությամբ մեկնած։ Գնում էր որսորդն ագռավի կտուցի ուղղությամբ և այդ նրա լավագույն կողմնացույցն էր։

Իսկ թանձր մառախուղին, հանդում մոլորված ժամանակ, հավատարիմ ագռավը ցույց էր տալիս նրան ճանապարհը։

Բժիշկը, շրջապատված հետաքրքիր բազմությամբ, մոտենում էր քաղաքային այգուն և կանչում էր հեռվից․

-Թուխի˜կ, Թուխի˜կ․․․

— Ղա˜, ղա˜․․․- լսվում էր պատասխանը՝ ծառին իջած երամի միջից։

Մի անգամ էլ, երբ բժիշկը նստած էր այգու ճաշարանում, ընկերներից մեկը հարցրեց,

— Վաղուց ես նստած, ինչու՞ ճաշ չես պատվիրում։

— Ընկերոջս եմ սպասում․․․

Ապա վեր կացավ, բացեց ճաշարանի պատուհանը։

— Թու՛խիկ, ինձ քաղցած սպանեցիր, անպիտա՛ն, ախր քե՛զ եմ սպասում,- սրտնեղած ձայն տվեց նա։

-Ղա˜, ղա˜ ․․․- լսվեց երկնքից, և երամից մի ագռավ բաժանվելով՝ պատուհանից ներս ընկավ, թառեց սեղանին։ Ու այն ժամանակ միայն տերը ճաշ պատվիրեց։

Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը։

Այդպես սիրով ապրեցին իրար հետ որսորդ բժիշկն ու իր փետրավոր ընկերը։

Տերը զառամեց ու մեռավ, իսկ ագռավը նրա դագաղի վրա տխուր ու գլխիկոր նստած, մարդկանց ուսերի վրա տարվեց մինչև  գերեզմանատուն։

Դագաղն իջեցրին փոսը, բայց ագռավը թռչելու փորձ չարավ։

-Թուխի՛կ, դուրս եկ,- լացի միջից ձայնեց բժշկի այրին։

Չլսվեց պատասխան «ղա-ղա»-ն, կարծես թռչունը վշտից քարացել էր։

Գերեզմանից հանեցին նրան և բժշկի աճյունը հողով ծածկեցին։

Բարակ անձրև էր տեղում։ Ժողովուրդը ցրվեց, բայց Թուխիկը մնաց թարմ հողաթմբին վշտահար ու մոլոր կանգնած։

Հին, քարասիրտ աշխարհում մարդիկ տեսան այդ դեպքը և մեկը քրթմնջաց․

-Երանի չէ՞ր, որ բոլոր արարածներն էլ այդ թռչունի չափ իրար հավատարիմ մնային․․․

Եվ երբ գերեզմանին պատվանդան կառուցեցին և վրան դրին անվանի բժշկի կիսանդրին, քանդակագործը չմոռացավ նրա հավատարիմ Թուխիկին քանդակել տիրոջ ուսին թառած։

Ասում են, մինչև այժմ էլ մի ծեր ագռավ տխուր-տրտում թառում է բժշկի կիսանդրու ուսին։ Թուխիկն է ․ դար է անցել, բայց չի մոռանում իր տիրոջը․․․

Իսկ նրա դիմաց, քաղաքային այգու հնամենի ծառերի տեղը կանգնած ջահել բարդիների վրա աղմկում են ծեր Թուխիկի երիտասարդ սերունդները․․․

Պատմվածքից դո՛ւրս գրիր 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ(ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։

Գոյական-որսորդ, բժիշկ, ագռավ, ձագ, փետուրներ

Ածական-նշանավոր, գորշ, թուխ, թռչնային, հաճախ

Բայ-աղմկել, թառել, մոռանալ, տեսնել, քրթմնջալ

Կասկադ համալիր

Կասկադ համալիր
Տեսակկառույց և սանդուղք
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ԲԾՄ1020 մետր
Ճարտարապետական ոճար-դեկո
Բարձրություն78 մետր
ՇինանյութՏրավերտին
ՍեփականատերԵրևանի քաղաքապետարան
Կառուցման սկիզբ1976 թ.
Հիմնադրված է1980
Բացվածնոյեմբերի 172009
ՃարտարապետԱլեքսանդր ԹամանյանՋիմ Թորոսյան և Ասլան Մխիթարյան
Կառուցման ավարտ1988 թ.
Վերանորոգվել է2002-2009 թթ Գաֆէսճեան ընտանիք հիմնադրամի կողմից
Wikimedia | © OpenStreetMap
Wikimedia | © OpenStreetMap
Պաշտոնական կայք

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Համալիրում գտնվում են ցուցասրահներ, շատրվաններ, ծաղկանոցներ և հարթաքանդակներ։ Համալիրի վերևում գտնվում է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձան (1967 թ.)։ Ներքևում՝ համալիրի առջևում Ալեքսանդր Թամանյանի արձանն է։

Կասկադ համալիրի աստիճանների թիվը 572 է[1]։ Բարձրությունը հիմքից մինչև գագաթ՝ 302 մետր, իսկ հիմքից մինչև վերին հարթակ՝ 450 մետր։ Լայնությունը 50 մետր է։ Չավարտված հատվածի բարձրությունը՝ 78 մետր։ Վերին հարթակի բարձրությունը 118 մետր է։ Ընդհանուր թեքությունը 15 աստիճան։

Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է։ Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները՝ քաղաքի պատմականորեն բնակելի և մշակութային կենտրոնները, ջրվեժների ու պարտեզների հսկայական կանաչ տարածքով, որը պետք է «գահավիժեր» քաղաքի ամենաբարձր բլուրներից մեկից։ Այս նախագիծը խորը մոռացության մատնվեց մինչև 1970-ականների վերջը, երբ այն կրկին կյանքի կոչվեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանի կողմից։ Կասկադի նախագծման պատվերն արվել էր 1972 թվականին։ Այն պետական պատվեր էր, որի իրականացման համար միջոցները հատկացվում էին կենտրոնից՝ Մոսկվայից։ Շինարարական աշխատանքները սկսվեցին խորհրդային իշխանության օրոք՝ 1976 թվականին[2]։

Համալիրը կառուցվել է տրավերտին տեսակի սպիտակ քարից, որը ներդաշնակորեն համադրվում է շրջակա միջավայրի հետ։ Նախագծելով Կասկադը հեղինակները՝ ճարտարապետներ Ջիմ ԹորոսյանըՍարգիս Գուրզադյանը և Ասլան Մխիթարյանը, ավարտեցին 1924 թվականին Ալեքսանդր Թամանյանի կողմից նախագծված Երևանիգլխավոր հատակագծի հորինվածքային առանցքը, այսպես կոչված, «Հյուսիսային ճառագայթը», որը հատում է քաղաքը՝ հյուսիս-հարավ ուղղությամբ[2]։ Կասկադ համալիրի գլխավոր գաղափարը ազգային վերածնունդը ներկայացնելն էր։ Այդ գաղափարը իրականություն դարձնելու համար օգտագործվեցին ճարտարապետական ամենատարբեր ձևեր և գեղարվեստական արտահայտչամիջոցներ։ Կասկադի կառուցման նպատակը ոչ միայն տարածքի բարեկարգումն էր, այլև այնպիսի համալիրի ստեղծումը, որն ունենար բազմաբնույթ կիրառություն։ Կասկադի թորոսյանական ընկալումն ներառում էր Թամանյանի նախնական նախագիծը, բայց նաև լի էր նոր գաղափարներով. դրանք էին մոնումենտալ արտաքին աստիճանները, ներսի երկար շարժասանդուղքներով թունելը, բակերի և բացօթյա պարտեզների բարդ ցանցը՝ զարդարված հայոց հարուստ պատմության և մշակութային ժառանգության մոտիվները կրող բազմաթիվ զարդաքանդակներով[2]:Սրահները և ենթակառուցվածքները օգտագործվելու էին ցուցադրությունների և մշակութային տարբեր միջոցառումների համար։ Սկզբնական նախագիծը հետագայում ենթարկվեց մի շարք փոփոխությունների, էական փոփոխություններ կատարվեցին հատկապես 1980 թվականին։ Խորհրդային տարիներին Կասկադը պաշտոնական բացում չունեցավ, որովհետև սրահների ինտերյերներն անավարտ էին[2]։

Ջերարդ Գաֆէսճեանը Երևանում մասնակցում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պաշտոնական բացմանը, նոյեմբերի 8, 2009թ․

Կասկադ համալիրի շինարարութունը դադարեցվեց 1988թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի և 1991 թվականին Խորհրդային Միության փլուզման հետևանքով։ Անկախության և ժողովրդավարական համակարգի անցմանը զուգահեռ՝ Հայաստանը թևակոխեց նաև տնտեսական ծայրահեղ դժվարությունների ժամանակաշրջան, և Կասկադն ավելի քան մեկ տասնամյակ մնաց խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված անտեսված մասունք։ Ամերիկահայ մեծ գործարար և բարեգործ Ջերարդ Լ. Գաֆէսճեանը (1925-2013), համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, 2002 թվականին նախաձեռնեց Կասկադի վերականգնումը։ Գաֆեսճէանի նախաձեռնությամբ՝ Կասկադի կառուցումը նորից կյանք առավ։ Հաջորդած 7 տարիների ընթացքում հուշահամալիրը հիմնովին վերանորոգվեց, իսկ դրա մեծ մասը լիովին վերափոխվեց՝ վերածվելով արվեստի կենտրոնի, որը կրում է իր բարերար՝ Ջերարդ Լ. Գաֆէսճեանի անունը։ 2009թվականին նոյեմբերի 8-ի պաշտոնական բացումով Կասկադ համալիրը վերափոխվեց ժամանակակից արվեստի կենտրոնի։ Այժմ այստեղ է գտնվում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը[3]։

Ջերարդ և Քլեո Գաֆէսճեանները կտրում են կարմիր ժապավենը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պաշտոնական բացման արարողության ժամանակ, նոյեմբերի 8, 2009 թ․

Ներկայումս Կասկադը՝ ի դեմս Գաֆէսճեան արվեստի կենտրոնի, ծառայում է ժամանակակից արվեստի առաջատար միտումները Հայաստանում ցուցադրելու և աշխարհին հայկական մշակույթի լավագույնս ներկայացնելու առաքելությամբ։ Կենտրոնն առաջարկում է բազմազան ցուցահանդեսներ՝ այդ թվում ներկայացնելով կարևոր ստեղծագործությունների ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուից[3]։

Կոտորակների կրճատում։ Կոտորակների հավասարության պայմանը։ Փաթեթ 3

32/40=4/5

14/70=1/5

15/25=3/5

48/42=8/7

6/36=1/6

15/105=1/7

16/20=4/5

44/33=4/3

65/60=31/30

5/65=1/31

21/49=3/7

8/24=1/3

64/24=8/3

  • Իրար հավասա՞ր են արդյոք կոտորակները.

12/8 = 3/2

11/2 < 25/6

11/5 > 22/4

8/40 = 2/10

50/125 = 10/25

8/44 = 2/11

3/7 > 4/6

Կոտորակների  կրճատումը։ Կոտորակների  հավասարությունը։ Փաթեթ 2

Կրճատեք կոտորակները:

14/35=2/5

28/56=1/2

3/36=1/12

25/125=1/5

10/36=5/18

24/30=4/5

11/66=1/6

5/50=1/10

21/28=3/4

18/81=6/27

64/72=8/9

  • Իրար հավասա՞ր են արդյոք կոտորակները.

11/15 < 15/11

9/2 = 27/6

5/7 < 3/4

6/120 = 2/40

5/25 = 4/20

8/7 > 11/14

3/7 = 6/14

Կոտորակների  կրճատումը։ Կոտորակների  հավասարությունը։ Փաթեթ 1

Կրճատեք կոտորակները:

12/32=3/8

18/21=6/7

10/12=5/6

10/15=2/3

8/40=1/5

8/12=2/3

16/32=1/2

9/75=3/25

25/100=1/4

6/24=1/4

52/28=13/7

36/48=3/4

63/81=7/9

  • Իրար հավասա՞ր են արդյոք կոտորակները.

17/15 և 15/17=ոչ

3/8 և 12/32=այո

6/7 և 18/21=այո

15/20 և 45/40=ոչ

5/4 և 10/12=ոչ

Թվաբանական օրենքներ կոտորակների բազմապատկման համար

Դասարանական առաջադրանքներ

1․ Ստուգե՛ք տեղափոխական օրենքը կոտորակների բազմապատկման համար՝ րպես օրինակ վերցնելով կոտորակների հետևյալ զույգերը․

12/39 և 53/72=12/72

83/56 և 93/72=83/72

39/14 և 424/593=39/593

2․ Օգտագործելով տեղափոխական և զուգորդական օրենքները կոտորակների բազմապատկման համար՝ հաշվե՛ք․

4/21.28.2/9=206/189

2/3.15/17.3/2=90/21

8.11/7.7/8=11

3․ Հաշվե՛ք արտահայտության արժեքը

(9/35-4/25).175/36=14875/31500

(5/27-1/12).108/15=24192/5184

(25/36-13/24).144/65=10875/4500

4․ Ալենի քայլի երկարությունը 3/4 մ է, իսկ Արենի քայլի երկարությունը նրանից 5 սմ-ովերկար: Գտե՛ք ճանապարհի նվազագույն երկարությունը, որն անցնելու համար երկուսի քայլերի քանակներն էլ կարտահայտվեն բնական թվերով։ 1200

5․ Երկու գնացք շարժվում են միմյանց ընդառաջ, առաջինը 36 կմ/ժ արագությամբ, իսկ երկրորդը՝ 48 կմ/ժ: Առաջին գնացքը սյան մոտով անցավ 20 վայրկյանում: Առաջին գնացքում նստած ուղևորի մոտով երկրորդ գնացքն անցավ 6 վայրկյանում: Քանի՞ մետր են առաջին և երկրորդ գնացքների երկարությունները: Առաջին գնացքի երկարությունը կլինի 200մ, երկրորդ գնացքի երկարությունը կլինի 140մ։

Տիգրան և Աժդահակ

Մովսես Խորենացի՝ «Հայոց ատմություն»

Հայոց թագավորն էր Արի Հայկի ժառանգներից Տիգրանը: Տիտան Բելի ժառանգներից Աժդահակն էր Տիտանների թագավոր: Եվ խաղաղության դաշինք էին կնքել նրանք իրար հետ: Բայց Տիգրանի զորությունը մշտապես երկյուղի մեջ էր պահում Աժդահակին: Նրան առավել մտահոգում և անհանգստացնում էր հայ և պարսիկ արյունակից Արի Ազգերի միջև եղած սիրո կապը, որ առավել հզորացնում էր Տիգրանին:Այս տևական մտատանջություններից ու կասկածներից ալեկոծված՝ մի գիշեր Աժդահակը այնպիսի երազ է տեսնում, որ ոչ արթուն ժամանակ էր աչքով տեսել և ոչ էլ երբևէ ականջով լսել:Աժդահակը, այդ երազից սարսափած, քնից վեր է թռչում և կեսգիշերին, չսպասելով լուսաբացին, շտապ կանչում է իր խորհրդականներին: Երբ խորհրդականները հավաքվում են, Աժդահակը տրտում և մտահոգ, հայացքը գետին հառած, խոր թառանչ է արձակում: Խորհրդականները հարցնում են պատճառը, իսկ նա ժամերով լռում է և, ի վերջո, հեծկլտալով նրանց պատմում է իր տեսած ահավոր երազը:

— Իմ սիրելինե՜ր,- ասում է նա,- երազումս ես մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան վրա, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով: Կարծես մեկը ասելիս լիներ, որ դա Հայամարդերի երկիրն է: Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով՝ բարձր լեռան գագաթին նստած: Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված: Ես հիացմունքով ու ակնապիշ նայում էի այդ կնոջը: Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով՝ կատարյալ դյուցազուններ: Առաջինը առյուծի վրա նստած սլացավ դեպի արևմուտք, երկրորդը՝ ընձի վրա նստած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը՝ հրեղեն նժույգ սանձած, բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա: Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էր կանգնած նաև մեր Աստվածը՝ իր հրաշալի տեսքով. և ես, ձեզ հետ միասին, նրան պատվում էի զոհերով ու խնկով: Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն հրեղեն ձիավորին, որ արծվի նման վար սլանալով հարձակվեց մեզ վրա և մոտենալով, ուզում էր կործանել մեր Աստծուն: Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի գազանի հարձակումն ինձ վրա ընդունեցի:

ՈՒ երկար, շատ երկար կռվեցինք տարբեր զենքերով: Եվ կռիվը վերջացավ իմ կործանումով: Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ և թվում էր, թե այլևս կենդանի չեմ: Կարծում եմ, որ այս երազս ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Արի Տիգրանի կողմից մեզ վրա անակնկալ հարձակում է սպասվում: ՈՒստի խնդրում եմ ձեզ՝ խոսքով ու գործով, բարի խորհրդով ինձ աջակից ու օգնական լինեք: Խորհրդակիցները բավական օգտակար մտքերու խորհուրդներ են առաջարկում Աժդահակին. նա շնորհակալությամբ ընդունում է: Ապա զոհ է մատուցում Վիշապ Աստծուն և խնդրում՝ օգնել իրեն ազատվելու Տիգրանից, որը օր ու գիշեր աներևույթ հալածում է իրեն արթուն թե քնած ժամանակ:Վիշապը հայտնվեց Աժդահակին և ասաց.- Ո՛վ, ամենամե՜ծդ քաջերի մեջ, գիտցիր, որ թշնամիներից զգուշանալու, նրանց մտադրությունը գուշակելու և նրանց կործանելու համար լավագույն ձևը սիրո միջոցով դավելն է:

Եվ Տիգրանի դեմ որոգայթ լարելու ամենահարմար ձևը նրա քրոջ՝ գեղեցկագույն և խոհեմ Տիգրանուհուն կնության առնելն է: Ձեր խնամիական կապերը նախ լայն հնարավորություն կընձեռեն քեզ ազատ ու համարձակ երթևեկության, ապա և Տիգրանի մտերիմներին գանձերով ու պատվի խոստումներով կաշառելու, որպեսզի նրանք կամ թաքուն սպանեն Տիգրանին, կամ էլ նրան լքելով, մատնեն քո ձեռքը, իբրև մի անզոր տղայի:Եվ Աժդահակը անմիջապես անցավ գործի: Նա պատգամավորներ ուղարկեց Տիգրանի մոտ, մեծամեծ նվերներով: Նրանք ներկայացան Տիգրանին և նրան հանձնեցին Աժդահակի նամակը: Աժդահակը գրում էր. «Մեր եղբայրություն ըգիտե, որ աշխարհում ոչ մի բան այնքան օգտակար չէ, քան Աստվածների պարգևած սերն ու միաբանությունը, մանավանդ իմաստունների և հզորների միջև: Այդ դեպքում դրսից խռովություններ չեն ծագի, ծագելու դեպքում էլ՝ իսկույն կընկճվեն, իսկ ներքին խռովությունները կհալածվեն, որովհետև դրսիցնպաստող չի լինի: Բարեկամոթյամբ պայմանավորված այդ շահավետ օգուտը նկատի առնելով, ուզում եմ առավել խոր ու հաստատուն դարձնել սերը մեր միջև, որպեսզի երկուսս էլ ապահով զգալով՝ հաստատուն և ամբողջական պահենք մեր տերությունները: Այդպես էլ կլինի, եթե դու ինձ կնության տաս քոքրոջը՝ Հայոց մեծ օրիորդ Տիգրանուհուն: Եվ եթե համաձայնես, ապա նա կդառնա թագուհիների թագուհի: Ո՜ղջ եղիր, իմ թագակից և սիրելի եղբա՜յր»:

Տիգրանը համաձայնվում է իր գեղեցիկ քրոջը՝ Տիգրանուհուն, կնության տալ Աժդահակին: Աժդահակն ամուսնանում է Տիգրանուհու հետ և նրան իր կանանց մեջ առաջինն է դարձնում: Պատճառը ոչ միայն իր նենգ մտադրությունն էր, այլև Տիգրանուհու անչափ գեղեցկությունը:Անցնում են տարիներ: Աժդահակի մեջ ավելի ու ավելի են խտանում չար ու խարդախ մտքերը: Եվ նա արդեն Տիգրանին կործանելու ծրագիր էր նյութում: Եվ փորձում էր այդ գործին մասնակից դարձնել կնոջը՝ Տիգրանուհուն:- Դու տեղյակ չես,- ասում է Աժդահակը,- որ քո եղբայր Տիգրանը իր կնոջ դրդմամբ նախանձում է քեզ՝ համայն Չարյաց տիկնանց տիկին դառնալուդ համար: Այս նախանձի հետևանքը կլինի իմ մահը, որից հետո Տիգրանի կինը կկարգվի Արյաց ու Չարյաց վրա միանձնյա տիկին: Այժմ ամեն ինչ քեզանից է կախված. կա՜մ պիտի լինես եղբայրասեր և հանձն առնես մեր խայտառակ կործանումը, կա՜մ քո բարին գիտակցելով, մի օգտակար խորհուրդ խորհես մեր ապագայի մասին:Խիստ վշտացավ Տիգրանուհին ամուսնու խոսքերից՝ մի ահավոր գուժ կար նրանց մեջ: Եվ խախտվեց նրա անդորրը, փախավ նրա քունը: Տառապալից մտքերի մեջ ընկած, նա առանձնացել էր, ոչ մեկի հետ չէր խոսում՝ ինքն իր հետ էր և իր չարագուշակ մտքերի: Ցերեկները փակվում էր սենյակում, իսկ գիշերները միայնակ թափառում էր դաշտերում:Անքնությունից, հոգեկան տառապանքներից և հուսահատությունից թուլացած, Տիգրանուհին ընկավ գետին և ուժ չուներ ոտքի կանգնելու:Աստվածամայր Անահիտը հայտնվեց նրան, գրկեց և ասաց.- Ես գիտեմ քո վիշտը, զավա՜կս:Տիգրանուհին փարվեց Աստվածամայր Անահիտի կրծքին ու լաց եղավ.- Ասա ինձ, ո՛վ, Մա՜յր, ինչպե՞ս վարվեմ ես: Խոր թշնամություն ունի Աժդահակը Տիգրանի դեմ:

Ո՞Ւմ կողմը գնամ ես, ո՞ւմ դավաճանեմ: Տիգրանը իմ եղբայրն է, և ես նրա հետ կապված եմ արյունով. ես չեմ կարող դավաճանել իմ արյանը: Աժդահակն էլ իմ ամուսինն է, և ես նրա հետ կապված եմ իմ զավակներով. ես չեմ կարող դավաճանել իմ զավակներին: Ասա, ի՞նչ անեմ:Եվ Աստվածամայր Անահիտը ասաց.- Դժվար հարց ես տալիս, աղջիկս: Երբ մի հավք կտրվում է իր երամից և մտնում է ուրիշ երամի մեջ, ապա այդ երկու երամների փոխադարձ թշնամանքի առաջին զոհը հենց ինքն է լինում: Դու ծագումով Արի ես, իսկ մայրությամբ՝ Չարի: Եվ այդ երկու Ցեղերի թշնամանքից դու առաջինն ես զոհ լինելու, եթե չկարողանաս մեղմել նրանց թշնամանքը:Այնուհետև Տիգրանուհին ամեն կերպ փորձում էր համոզել Աժդահակին՝ մեղմելու իր թշնամանքը Տիգրանի նկատմամբ և հրաժարվելու իր չար մտադրությունից:- Ես երդվել եմ իմ Աստծուն, որ Տիգրանի արյունը պիտի զոհաբերեմ նրան, -պատասխանում է Աժդահակը և ավելի ու ավելի եռանդով նախապատրաստում է իր խարդավանքի իրագործումը:Տիգրանուհին հոգնած և հուսահատված կանգնում է Աժդահակի առջև ևասում.- Տիտանյան արքա՜, թե դու մեր Աստծուն խոստացել ես Արյաց արքայի արյունը զոհաբերել, ապա իմ մեջ հենց Արյաց արքայական արյունն է հոսում: Ես կամավոր զոհ կլինեմ և կազատեմ քեզ քո երդման ծանրությունից: Քո երեխաների մոր ինքնազոհաբերումը գուցե հագեցնի մեր Աստծո ծարավը և մեղմի քո մեջ այդ չար թշնամանքը:Ասաց Տիգրանուհին և դաշույնը մխրճեց իր կուրծքը:Աժդահակը շատ ողբաց իր սիրելի կնոջ մահը: Նա մեծ սուգ հայտարարեց ամբողջ Տիտանյան երկրում: Եվ քառասուն օր սուգ էր արվում: Քառասուն օր արգելված էր ծիծաղը, արգելված էին խաղն ու պարը և ամեն մի ուրախություն: Աժդահակը մի հոյակերտ դամբարան սարքել տվեց. Տիգրանուհու զմռսված մարմինը դրեց այնտեղ: Եվ դամբարանի ճակատին փորագրել տվեց. «Մայր աստվածային, կին նվիրյալ, քույր հավատարիմ»: Եվ տիտանյան Աստվածները՝ Վիշապն ու Յահվահը օծեցին Տիգրանուհու դամբարանը:Մինչ այդ դեռ չտեսնված ու չլսված սուգի լուրը հասավ Հայաստան: Տիգրանը շատ վշտացավ, բայց սուգ չարեց: Նա հավաքեց իր զորքը և պատրաստվեց պատերազմով պատժելու Աժդահակին և Տիգրանուհու մարմինը բերելու Հայաստան: Նա մեծ խարույկ վառեց, զոհ մատուցեց Հայր Արային ու Ամենազոր Վահագնին:-

Ո՛վ, Վահա՜գն, ո՛վ, Զորության Աստվա՜ծ, — կանչեց նա, — օծիր իմ սուրը, որ վիշապազուն այդ վիշապի մահաբեր գանգը փշրեմ, որ բարեկամ ձևանալով, իր օձաբարո գալարումներով օղակել է ինձ և փաթաթվել իմ պարանոցին: Զորավիգ եղիր ինձ, որ Աժդահակին տապալելով, հավիտենական գերությունից ազատեմ Տիգրանուհու մարմինը:Երբ Աժդահակը իմացավ, որ Տիգրանը Արյաց մեծ զորաբանակով արշավում էիր վրա, մտավ Տիգրանուհու դամբարան, ծնկի իջավ նրա առջև ու դառնությամբ ասաց.- Ո՛վ, սրբագո՜ւյնդ սրբերի մեջ, քեզ թվում էր, թե քո ինքնազոհությամբ կհաղթե՞ս մեր թշնամանքին: Տիգրանը վրեժով լցված, պիտի սպանի ինձ. ես էլ, վախենալով նրա վրեժից, պիտի սպանեմ նրան: Եվ մեր թշնամանքը կվերանա մեզանից մեկի մահով միայն: Եվ ես աղոթելու եմ իմ Աստծուն, խնդրելով հաղթություն միայն մի բանի համար, որ դու մնաս իմ երկրում՝ որպես մայրության, կնության, քույրության վեհագույն խորհուրդ:Եվ Աժդահակը մեծ զորք հավաքեց, զոհ մատուցեց իր Աստծուն ու գնաց Արյաց զորքին ընդառաջ:Հանդիպում են Արյաց ու Չարյաց զորաբանակները, և սկսվում է կատաղի ճակատամարտը: Կռիվը տևում է բավական երկար. քաջերը քաջերի հանդիպելով, մեկը մյուսին դյուրությամբ թիկունք չէր դարձնում: Կռվին վերջ է տրվում միայն այն ժամանակ, երբ քաջամարտիկ նիզակավոր Տիգրանը դեմ առ դեմ հանդիպում է Աժդահակին: Տիգրանն իր երկար նիզակով այնպես է հարվածում Աժդահակի կրծքին, որ երկաթե ամուր զրահը ջրի պես ճեղքելով, նրան շամփրում է նիզակի լայնաթև տեգին:Կռիվը ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով:

Հաղթական Տիգրանը արշավում է Տիտանյան երկրի մայրաքաղաք: Չի ավերում այն, ոչ մեկին վնաս չի տալիս: Նա կանգնում է Տիգրանուհու դամբարանի առջև և հրամայում է քանդել այդ դամբարանը և Տիգրանուհու զմռսված մարմինը տեղափոխել Հայաստան:Բայց Տիգրանի առջև կանգնում են Աժդահակի որդիները և ասում.- Ո՛վ, Արյաց արքա՜, դու հաղթական ես, այո, դու քո զորությամբ կարող ես ավերել ամբողջ մեր երկիրը, բայց մեր հոգիների վրա տեր չես կարող լինել: Սա քո քույրն է և նրա վրեժը լուծելու համար դու սրով մտար մեր երկիր: Բայց նա մեր մայրն է: Եվ մենք թույլ չենք տա, որ մեր մոր մարմինը պղծես, նրան տեղափոխելով Արարատ: Արարատը մեզ համար օտար հող է: ՈՒստի մեր մայրը օտար հողում չպետք է լինի: Թեև նա հրածին է, բայց հողածինների մայր է, և բոլոր հողածինների նման մեր Մայր Հողին պիտի հանձնվի:Տիգրանը բարկացավ, հանեց իր սուրը, որ սպանի այդ հանդուգն վիշապազուններին, բայց հանկարծ հայտնվեց Աստվածամայր Անահիտը, բռնեց նրա ձեռքը և ասաց.- Վրեժի մոլուցքը մթագնել է քո հոգին, զավա՜կս: Գիտցի՜ր, որ հաղթական սուրը պատժելու համար չէ միայն, այլ արդարություն հաստատելու համար է նաև: Տիգրանուհին ծագումով է միայն Արի, իսկ մայրությամբ նա Տիտան է: ՈՒստի նրա Արի եղբայրն իզորու չէ տնօրինելու նրա մարմինը: Այն տնօրինում են նրա Տիտան որդիները: Տիգրանը հնազանդվեց Աստվածամոր կամքին և Տիգրանուհու մարմինը հանձնեց նրա որդիներին: Նրանք իրենց մոր մարմինը հանեցին դամբարանից և մեծ պատվով հանձնեցին իրենց Մայր Հողին:Տիգրանը մասնակցեց Տիգրանուհու թաղմանը, ապա Աժդահակի ավագ որդուն կարգեց արքա և իր զորքը վերցրած վերադարձավ Հայաստան:

Արտաշես և Սաթենիկ

Ավանդազրույցը պատմվում է հայոց հին ժողովրդական վեպում՝ «Վիպասանքում»: Ստեղծվել է հավանաբար մ. թ. ա. II–I դարերում: Ըստ այդ զրույցի՝ ալանները (ներկայիս օսերի նախնիները) կողոպուտի նպատակով ներխուժել են Հայաստան: Հայոց Արտաշես արքան դուրս է եկել նրանց դեմ պատերազմի: Ալանները փոքր-ինչ հետ են քաշվել և անցել Կուր գետի մյուս ափը: Արտաշեսը կռվի ժամանակ գերել է ալանների արքայազնին, նրանց թագավորը ստիպված հաշտություն է խնդրել՝ խոստանալով այլևս չասպատակել Հայոց աշխարհը: Արտաշեսը մերժել է նրան: Ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը եղբորը փրկելու համար եկել է գետափ և ձայն տվել հանդիպակաց ափին գտնվող Արտաշեսին.

Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,

Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,

Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝

Տո՜ւր պատանուն,

Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազունները

Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից

Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն

Եվ հավերժ թշնամություն

Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն:

Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվել է նրան: Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկել է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը՝ խոստանալով հաշտություն կնքել և նրա գերված որդուն վերադարձնել: Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջել դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին.

Հեծավ արի արքա Արտաշեսը

գեղեցիկ Սևուկ նժույգը

Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը

Եվ որպես սրաթև արծիվ 

անցկացավ գետը

Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,

Գցեց մեջքը ալանաց օրիորդի

Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ 

օրիորդի՝

Արագ հասցնելով նրան իր բանակը:

Արտաշեսը Սաթենիկին բերել է Արտաշատ մայրաքաղաք: Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել: Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել. 

Ոսկի անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության պահին,

Մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության պահին:

Այս սովորույթը պահպանվել է մինչև օրս. հարսանիքի ժամանակ չամիչ, չորացրած մրգեր, ցորեն կամ բրինձ են շաղ տալիս՝ իբրև առատության ու պտղաբերության խորհրդանշան: