Monthly Archives: October 2023

Գործնական քերականություն

56. Բառերը գույգ- զույգ խմբավորի՛ր   ըստ  օրինակիԵթե մոտնման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ ենինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստ ունեցողները:

Օրինակ`

բարձր — ցածր,

 տալ — վերցնել:

Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, ընդունել, կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

Միշտ-երբեք

Անարատ-արատավոր

Ոչնչացնել-ստեղծել

Բացահայտ-գաղտնի

Թույլ-ամուր

Վերջին-առաջին

Համաձայնել-հրաժարվել

Ընդունել-մերժել

Հանգստանալ-աշխատել

Գտնել-կորցնել

Հավաքել-վատնել

Աջ-ձախ

Արթուն-քնած

57.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն-տգեղ

Լավ-վատ

Մեծ-փոքր

Ներքև-վերև

Ուշադիր-անուշադիր

Բարեկամ-թշնամի

Աղքատ-հարուստ

Կուշտ-անկուշտ

Դիտավորյալ-պատահական

Հիշել-մոռանալ

Վառել-մարել

Դրական-բացասական

Հրաժեշտ տալ-բարևել

Հյուսել-քանդել

Թույլատրել-արգելել

Ընկնել-վեր կենալ

Գումարել-հանել

Թափթփել-հավաքել

Պապանձվել-խոսել

Գիշեր-ցերեկ

Ելք-մուտք

Ավարտել-սկսել

Օգնել-խանգարել

Արագացնել-ուշացնել

58. Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում. անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լիքն է միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե լռության, այլ աղմուկի աշխարհ է:

59. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, պտղատու ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:

Թացն էլ չորի հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա:

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:



Что такое адрес?

Прочитайте рассказ и скажите, для чего надо знать свой адрес.

Что такое адрес?
Один маленький мальчик гулял со своей мамой и потерялся. Подошёл к нему прохожий и сказал:
– Скажи адрес, я тебя домой отведу.
Мальчик обрадовался и говорит:
– Адрес.
Прохожий удивился – ничего понять не может. А мальчик обижается:
– Почему вы меня домой не ведёте? Я ведь уже сказал вам это слово:
„Адрес”. Ведите меня домой, а то я по маме соскучился.
– Адрес, – говорит прохожий, – это не просто слово, адрес – это город,
улица, дом и квартира. Вот слушай: город Москва, улица Пушкина, дом сорок пять, квартира двенадцать. А теперь ты говори.
– Город Москва, улица Пушкина, дом сорок пять, квартира двенадцать. – Это же мой адрес!– удивился прохожий.
– Ну и что? – говорит мальчик. – Разве вам жалко, если я один раз ваш
адрес скажу.
– Мне не жалко, но если я тебя по этому адресу поведу, как ты думаешь,
где мы окажемся?
– У вас дома, – догадался мальчик.
– Правильно! – обрадовался прохожий. – Но ты, наверное, хочешь не ко
мне, а к себе домой. Ты должен сказать не мой, а свой адрес. Но ты его, по- видимому, не знаешь?
И тут прибежала мама мальчика и закричала:
– Я знаю адрес этого мальчика, потому что это мой сын. Его адрес: город Москва, улица Зелёная, дом два, квартира семь.

И мама с сыном попрощались с прохожим и пошли к себе по своему
адресу, а прохожий пошёл к себе домой по своему адресу. 
оказаться – հայտնվել 

по-видимому – вероятно, наверное 


Найдите в тексте ответы на вопросы и письменно ответьте. 

  1. Что случилось с маленьким мальчиком? Маленький мальчик потерялся.
  2. Почему прохожий не мог отвести мальчика домой? Потому что мальчик не знал адреса их дома.
  3. Знал ли мальчик свой адрес? Нет.
  4. Кто помог мальчику? Случайный прохожий.
  5. Что сказала мама? Я знаю адрес этого парня, потому что он мой сын.
  1. Прочитайте предложения. Задайте вопросы к выделенным словам.
  1. 1. Летит перелётная птица.  Какая птица летит
  1. 2. Маленький мальчик потерялся. Кто патерялся?
  1. 3. Тут прибежала мама мальчика. Кто прибежала?
  1. 4. Книга лежит на столе. Что лежит на столе?
  1. В русском языке все имена существительные (գոյական անուն), обозначающие людей и животных, отвечают на вопрос кто?кто это? – мальчик, мама, птица, собака.остальные существительные отвечают на вопрос что? что это? – книга, письмо, цветок, музыка, осень.Запишите слова в два столбика по образцу.Образец: Что это? Кто это то? книга мальчик Солнце, курица, город, девочка, бабушка, волк, карандаш, упражнение, дом, улица, квартира, слово, берёза.
ЧтоКто
КнигаМальчик
СолнцеКурица
ГородДевочка
КарандашБабушка
УпражнениеВолк
Дом
Улица
Квартира
Слово
Берёза

Перепишите, вставляя предлоги с, со, к. 1. Мальчик гулял со своей мамой. 2. Подошёл к нему прохожий. 3. Мама с сыном попрощались с прохожим и пошли к себе домой. 4. Машина подъехала к дому.



The Adjective

Ածական (The Adjective)


ա) Կրկնություն. ածականների համեմատության աստիճանների կազմոումը -er, -est, more, most վերջավորությունների և բառերի օգնությամբ
բ) Կրկնություն. many, much, good, bad և little ածականների համեմատության աստիճանների կազմումը

Ուսումնական նյութ

Degree of Comparison

Some adjactives of two syllables add -er and -est

For adjactives ending in Y — cut Y then add -ier and -iest

Adjactives ending in -full, -less, -ing, -ed use more and most

Առաջադրանքներ

Give degrees of com­par­i­son of the fol­low­ing adjectives:
Small; young; thin; tall; fine; straight; few; easy; busy; thick; dirty; good; much; new; bad; lit­tle; many; mod­ern; rea­son­able; many; more; dear­er; best; most impor­tant; good; worse, high; cheap­est; light; less; more polite; high­er; dear; most mod­ern; bad; cheap; more impor­tant; lit­tle; bet­ter; impor­tant; high­est; dear­est; polite; worst; lighter; most polite; more mod­ern; most rea­son­able; cheap­er; most rea­son­able; most; least; lightest.

Small-smaller-the smallest, young-younger-the youngest, thin-thinner-the thinnest, tall-taller-the tallest, fine-finer-finest, straight-straighter-the straightest, few-fewer-fewest, easy-easier-the easiest, busy-busier-the busiest, thick-thicker-the thickest, dirty-dirtier-dirtiest, good-better-the best, much-more-most, new-newer-the newest, bad-worse-worst, less-little-least, many-more-most, dear-dearer-dearest, high-high­er-high­est, mod­ern-more mod­ern-most mod­ern, rea­son­able-more rea­son­able-most rea­son­able, light-lighter-lightest, cheap-cheaper-cheap­est, impor­tant-more impor­tant-most impor­tant, polite-more polite-most polite.

Answer the questions:

Which is longer: an hour or a minute? An hour.

Which is high­er: a moun­tain or a hill? A mountain.

Which is big­ger: a ship or a car? A ship.
Which is longer: a sea or a river? A river.

Which is more dif­fi­cult: to go on foot or to go by train? To go on foot.

Open the brackets:

Feb­ru­ary is (cold) colder than January.

John Anders is (old) older than me.

Lake Baikal is (deep) deeper than this lake.

Peter is (tall) taller than Mike.

Our flat is (more/less) more com­fort­able than yours.



Երկրի ձևը, չափերը: Գլոբուս

Երկիր մոլորակի ձևի և չափերի մասին պատկերացումները հնագույն ժամանակներում եղել են շատ պարզունակ:

Երկրի գնդաձևության գաղափարը տրվել է դեռևս մ.թ.ա. 6-5-րդ դարե­րում հայտնի փիլիսոփա Պյութագորասի կողմից, իսկ հետագայում (մ.թ.ա. 3-2-րդ դար) Արիստոտելը տվեց գնդաձևության ամենապարզ ապացույցը: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Լուսնի վրա ընկնող Երկրի ստվերն ունի շրջանագծի ձև:

Միջին դարերում Երկրի գնդաձևության գաղափարը մոռացության մատնվեց: Այն ինչ Հայաստանում դեռևս 7-րդ դարում Անանիա Շիրակացու հայտնի «Աշխարհացույցի» հիմքում դրված էր Երկրի գնդաձևության գաղափարը:

1522 թ. Ֆերնան Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդությունը դար­ձավ Երկրի գնդաձևության առաջին իրական ապացույցը:

Երկրի գնդաձևության վերջնական և տեսանելի ապացույցը տիեզերանավերից կատարված լուսանկարներն են:

Երկրի չափերը: Մինչև երկրի չափերին անցնելը՝ ծանոթանանք Երկ­րի առանցք և բևեռներ տերմիններին: Երկրի առանցքն այն երևակայական գիծն է, որն անցնում է նրա կենտրոնով, և որի շուրջը պտտվում է Եր­կիրը: Երկրի մակերևույթի այն կետերը, որոնցով անցնում է առանցքը, կոչվում են բևեռներ:

քարտեզ

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երկիրն իրական գունդ չէ, այլ՝ բևեռներից սեղմված է:

Երկրի ամենամեծ շրջանագիծը, որը երկիրը բաժանում է երկու հավա­սար մասերի, կոչվում է հասարակած, որի երկարությունը մոտ 40000 կմ է: Հասարակածին զուգահեռ տարված երևակայական շրջանագծերը կոչ­վում են զուգահեռականներ, իսկ Երկրի բևեռներով անցնող երևակայական կիսաշրջանագծերը միջօրեականներ:

Ինչպես միջօրեականները, այնպես էլ՝ զուգահեռականները գլոբուսի և քարտեզի վրա նշվում են աստիճաններով: Բնականաբար, 00-ի զուգահեռականը հասարակածն է, իսկ հետաքրքիր է, թե ո՞րն է 00-ի միջօրեականը:

Միջազգային համաձայնությամբ՝ Լոնդոնի մոտ գտնվող Գրինվիչի աստղադիտարանի վրայով անցնող միջօրեականն ընդունվել է որպես զրո­յական կամ գլխավոր միջօրեական: Ընդունված է գլխավոր մի­ջօրեականով և դրա հակառակ կողմով անցնող 1800-ի միջօրեականով երկրագունդը բաժանել արևելյան և արևմտյան կիսագնդերի:

Միջօրեականների ու զուգահեռականների միմյանց հետ հատումից առաջացած ցանցը կոչվում է աստիճանացանց:

Աստիճանացանցի օգնությամբ որոշում են որևէ օբյեկտի՝ քաղաքի, գյուղի, տվյալ վայրի կամ օվկիանոսում լողացող նավի «հասցեն»՝ աշ­խարհագրական կոորդինատները գլոբուսի կամ քարտեզի վրա: Աշխարհագրական կոորդինատներն են աշխարհագրական լայնությու­նը և երկայնությունը:

Աշխարհագրական լայնությունը ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը հասարակածից դեպի բևեռներ՝ աստիճան­ներով արտահայտված:

Աշխարհագրական լայնությունը լինում է հյուսիսային (հս. լ.), և հա­րավային (հվ. լ.):

Օրինակ՝ Երևանը գտնվում է հս. լ. մոտ 400 զուգահեռականի վրա: Սա­կայն այդ լայնության վրա կան բազմաթիվ այլ քաղաքներ: Հետևաբար՝ անհրաժեշտ է իմանալ նաև մյուս կոորդինատը՝ աշխարհագրական եր­կայնությունը:

Աշխարհագրական երկայնությունը ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը սկզբնական մի­ջօրեականից դեպի արևելք կամ արևմուտք՝ աստիճաններով արտահայտ­ված:

Աշխարհագրական երկայնությունը լինում է արևելյան (արլ. ե.) և արևմտյան (արմ. ե.): Օրինակ՝ Երևանը գտնվում է արլ. ե. 44,50 միջօրեականի վրա:

Այսպիսով՝ Երևանի աշխարհագրական կոորդինատներն են հս. լ. 400 և արլ. ե. 44,50, այսինքն՝ Երևանը գտնվում է դրանց հատման կետում:

Քարտեզ: Ունենալով պատկերացում Երկրի ձևի ու չափերի, դրա վրա գտնվող օբյեկտների մասին, ինչպես նաև՝ դրանք ավելի կիրառական դարձնելու համար, անհրաժեշտություն է առաջացել երկրագունդը կամ նրա առանձին մասերը պատկերել թղթի կամ որևէ հարթության վրա, ինչն անվանել են աշխարհագրական քարտեզ:

Տարբեր քարտեզներից կազմված գիրքը կոչվում է ատլաս:

Գլոբուս: Երկրագնդի մանրակերտը կոչ­վում է գլոբուս, որը լատիներեն նշանակում է գունդ: Գլոբուսը հնարավորու­թյուն է տալիս երկրագունդը տեսնելու ամ­բողջությամբ :

Առաջին հաջողված գլոբուսը պատրաս­տել է գերմանացի աշխարհագետ Մարտին Բեհայմը 15-րդ դարում:

Առաջին հայատառ գլոբուսը պատրաստվել է Վիեննայի Մխիթարյան Միաբանությու­նում 1850 թ. և գտնվում է Միաբանության թանգարանում:

Հարցեր
1.Ի՞նչ են միջօրեականները և զուգահեռականները: Հասարակածին զուգահեռ տարված երևակայական շրջանագծերը կոչ­վում են զուգահեռականներ, իսկ Երկրի բևեռներով անցնող երևակայական կիսաշրջանագծերը միջօրեականներ:
2. Ի՞նչ է գլոբուսը: Երկրագնդի մանրակերտը կոչ­վում է գլոբուս, որը լատիներեն նշանակում է գունդ:
3. Ի՞նչ է հասարակածը: Երկրի ամենամեծ շրջանագիծը, որը երկիրը բաժանում է երկու հավա­սար մասերի, կոչվում է հասարակած, որի երկարությունը մոտ 40000 կմ է:



Ереван

Текст «Ереван» читать, рассказывать и выполнить задания.

Ереван – столица Республики Армения. Это большой и красивый город. Он находится в Араратской долине. Через город протекают реки Раздан и Гетар. Вдали видны Арарат и Арагац. В Ереване очень красивые улицы и проспекты, парки и площади. Много памятников и фонтанов. Гости города с интересом осматривают его новые улицы, театры и стадионы, восхищаются его древними памятниками, музеями и картинными галереями. Ереван – один из самых древних городов мира. Ему около трёх тысяч лет. Он был основан царём Аргишти. Ереван много веков играл важную роль в жизни Армении, а с 1918 года стал столицей Армении, гордостью армян, сердцем республики.

1.Ответьте на вопросы.
1. Где находится Ереван? В Армении.

2. Какие реки протекают через Ереван? Раздан и Гетар.

 3. Какие горы видны вдали? Арарат и Арагац.

 4. Какие в Ереване улицы, проспекты, площади? Все улицы и проспекты очень красивые.

5. Что осматривают гости столицы? Туристы очень интересно осматривают, его новые улицы, театры и стадионы, восхищаются его древними памятниками, музеями и картинными галереями. 

6. Сколько лет Еревану? 3000 лет.

2.Продолжите ряд словами, используя данные ниже слова. Составьте 3-4 предложения.
Родина, роднойродитсярождение род, . 

Я очень люблю мой день рождения.

Сила, силсильный .

Мой друг очень сильный.


Город, городокгорода, городской . 

Мой город очень красивый.

Забота, заботитьсязаботливый .

Моя мама очень заботливая.


Слова для справок: городок, родной, родиться, родня, сильный,
городской, заботиться, заботливый, рождение.

3.Вставьте пропущенные слова.
Ереван много веков играл важную роль в жизни Армении. Он находится в Араратской долине. Через город протекают реки Раздан и Гетар. Вдали видны Арарат и Арагац.
Туристы осматривают наш древний город, его памятниками.
Слова для справок: находится, протекают, играл, видны, осматривают



Autumn

Autumn is very beautiful and colorful. Autumn has a clean air. In autumn the leaves are falling down and getting yellow. I like autumn very much. The months of autumn are September, October and November.

Image


Ուսումնական աշուն 2023

Ստեփան Զորյան «Մի գիշեր անտառում»

Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։
Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։

Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։

Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մոռ քաղենք։

Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ։

Ես առհասարակ անտառ շատ եմ սիրում։ Սիրում եմ նրա զովը, նրա խշշոցը, նրա փոթորիկը և նրա վեհ լռությունը։

Ոչ մի տեղ, գուցե, մարդ այնքան ազատ չի շնչում, որքան անտառում։

Հինգ ընկեր էինք, հինգս էլ դպրոցի աշակերտներ, հինգս էլ մի դասարանից։ Ամենից տարիքովը մեր մեջ Վահանանց Վանին էր, որ միշտ գիշերակաց մոռի էր գնում իր հոր կամ ուրիշ տղաների հետ, այնպես որ լավ ծանոթ էր տեղին, գիտեր՝ որտեղ պիտի գիշերել, որտեղ է լավ մոռը։

Տեղ հասանք թե չէ՝ մութն ընկավ։ Իսկ երբ հաց կերանք, Վանին ասաց.

— Հիմա մեռելի պես կքնենք՝ էնքան բեզարած ենք։

Վրաներս գցելու համար վերցրել էինք ամեն մինս մի բան՝ հին պիջակ, վերարկու, մեզար։ Գիշերելու համար փնտրեցինք և բոխիների տակ գտանք մի հարթ, կանաչապատ տեղ ու ծածկելու շորներիս կեսը տակներս, կեսը վրաներս գցելով, պառկեցինք։ Թեև Վանին գուշակեց, թե մեռելի պես կքնենք, բայց իմ քունը բոլորովին չտարավ։

Ընկերներս, իսկապես, իսկույն քնեցին, և ամենից շուտ՝ Վանին, իսկ ես ամենևին քնել չկարողացա։ Չգիտեմ՝ անսովոր լինելուց, թե վախից քունս փախավ։ Ու պառկած ականջ էի դնում անտառի ձայներին։ Լսել էի, որ անտառում ամեն տեսակ գազաններ են լինում, և երկյուղից ականջս ձենի էի պահում։ Խոնավ էր ու շատ զով։ Ծառերի կատարներով քամի էր անցնում, և անտառն ամբողջ սվսվում, փսփսում էր. թվում էր՝ տերևները մեկը մյուսին ինչ-որ գաղտնիք էին հայտնում. մեկը կարծես ասում էր՝ «ասա՜, ասա՜», մյուսն զգուշացնում էր՝ «սը՜սս… սը՜սս… կլսե՜ն, կլսե՜ն», ու մեկ էլ լռում էին. հանկարծ, թվում էր՝ ականջ են դնում ինչ-որ ձայների, սպասում են ինչ-որ կարգադրության, որ հետո ավելի եռանդով սկսեն իրենց գործը։

Երբ անտառը լռում էր, տարօրինակ ձայներ էին լսվում. մի տեղ քնած թռչունի մեկը ճչում էր հանկարծ, թևերը թափահարում ու հանկարծ լռում. մի ուրիշ կողմից լսվում էր մի խուլ մռնչյուն կամ խորդյուն… հետո ինչ-որ ծանր հառաչանք ու թույլ տնքոց։

Այդ բոլորը ոչինչ, մինչև անգամ հետաքրքրական էր, բայց ինձ վախեցրեց հանկարծ մի ուրիշ ձայն. մեկ էլ չգիտես անտառի որ կողմից մի բառաչ լսվեց, և ապա անտառը լցվեց մի տարօրինակ ճռճռոցով. թվաց՝ ծառերը, թափված չոր ցախերը կոտրատվում են ինչ-որ մեկի ոտների տակ և անտառը լցնում ճարճատյունով։ Թվում էր՝ ահռելի մի հսկա է վազում անտառով և իր ճանապարհին ջարդում ամեն ինչ։

Ես պառկած տեղս կուչ եկա վախից, բնազդաբար մոտեցա ընկերներիս ու զարթնեցրի Վանուն։

— Վանի, Վանի, էս ո՞վ է վազում անտառում։

Նա վեր կացավ և քնաթաթախ ականջ դրեց։

— Պախրա կըլնի, էլի, — ասաց անտարբեր ու քնեց նորից։

Հազիվ այդ ճռճռոցը լռել էր, հանկարծ լսվեց երեխայի լացի ձայն.

— Ո՜ւյ, ո՜ւյ, ո՜ւյ…

«Ո՞վ է տեսնես այդ երեխային բերել այստեղ, թե՞ մոռացել են, թողել անտեր»։

Մինչ մտածում էի, երեխայի լացը կրկնվեց նորից, այս անգամ ավելի սաստիկ ու աղեկտուր։ Եվ հանկարծ լացն ընդհատվեց, ու լսվեց մի բարձր քրքիջ.

— Հա՜, հա՜, հա՜…

Սարսափ անցավ մարմնովս՝ այնքան ահարկու էր այդ ծիծաղը առաջվա սրտապատառ լացից հետո։

Վախից հրեցի Վանուն.

— Վա՜նի, Վա՜նի, վեր հլա, էն ո՞վ է ծիծաղում..

Վանին քնաթաթախ գլուխը բարձրացրեց նորից։

— Էն ո՞վ է, Վանի, երեխա՞ է, թե՝ մարդ…

Վանին քմծիծաղ տվեց.

— Չէ մի. քոռ բու է, էլի,— ասաց դարձյալ հանգիստ ու անտարբեր։

— Ի՞նչ գիտես։

— Խի՞ չգիտեմ։ Ամեն գիշեր էդպես է անում, էլի…

— Համ լաց է լինում, համ ծիծաղո՞ւմ…

— Բա, իհարկե։ Քնի, քնի…

Ասաց Վանին ու շուռ եկավ մյուս կողմի վրա։

Քիչ հետո գլխիս վրայով, ծառերի միջով մի թևավոր անցավ շատ ցածից, ու, փոքր անց, նրա գնացած կողմը լսվեց մի քնած թռչունի վախեցած ճիչ ու ծղրտոց, ապա ամեն ինչ լռեց։

Եվ միառժամանակ այնպիսի լռություն էր, որ սրտիս ձայնը լսում էի։

Այդ էլ անցավ. հետո չգիտեմ որքան էի քնել, մեկ էլ աչքերս բաց արի թեթև թփթփոցից. ինձ թվաց՝ մեկը կանգ առավ մեր գլխավերևը, ծառերի հետև։

Ես աչքերս փակեցի, որ բան չտեսնեմ, բայց միաժամանակ ուզում էի իմանալ, թե ով եկավ կանգ առավ…

Վերջապես, երբ աչքերս նորից բացեցի, ուղիղ իմ դիմաց, մի քսան քայլ հեռու, նկատեցի մի զույգ պսպղուն աչքեր…

Իմ բախտից լույսը բացվում էր. ավելի ուշադիր նայելով՝ տեսա բերանը բաց, լեզուն կախ գցած մի մոխրագույն շուն, որ կանգնել նայում էր մեր կողմը։

Դրան տեսնելով, սրտապնդվեցի, նստեցի պառկած տեղս ու կանչեցի.

— Քուչի, քուչի, քուչի…

Շունը մոտ չեկավ, լեզուն քաշեց, մեջքն ուռեցրեց, վզի մազերը ցցեց ու նայեց անհանգիստ։

Ինձ թվաց՝ վախեցած շուն է, քաշվում է մոտենալ, այդ պատճառով ձայնիս առանձին սիրալիրություն տվի.

— Քուչի, քուչի, քուչի…

Շունն ականջները ցցած՝ աչքերը փայլեցնելով, շարունակում էր նայել։

— Արի, արի, — կանչեցի բարձր։

Իմ ձայնից Վանին զարթնեց։

— Էդ ո՞ւմ ես կանչում, — հարցրեց նստելով։

— Հրեն, մի շուն է եկել, — ասի ուրախ-ուրախ՝ շան կողմը մատնացույց անելով։ — Ոնց որ Բագոյանց շունն ըլի, չէ՞։

Վանին նայեց ու հանկարծ տեղից վեր թռավ։

— Տղերք, գելը, — գոռաց նա։ — Վեր կացեք… փետ, քար վերցրեք…

Տղաները մի ակնթարթում վեր թռան, քար ու փայտ վերցրին և «հա՜յ-հո՜ւյ» անելով, Վանու առաջնորդությամբ ընկան գայլի հետևից։

Ես մնացի մենակ ու ամոթահար։ Ամաչեցի, որ չկարողացա գայլը տարբերել շնից, և այժմ, երբ ընկերներս հալածում էին այդ գայլին, ես վախենում էի նրանից ու, ականջս ձայնի՝ սպասում, թե ինչ է լինելու։ Տղաների «հա՜յ-հո՜ւյը» գալիս էր հեռվից, անտառի խորքից, ու թվում էր, թե նրանք շա՜տ հեռու են։ Ես վախենում էի՝ հանկարծ գայլը պտտվի ու նորից գա ինձ մոտ, իսկ ընկերներս խոր տեղեր ընկնեն ու ինձ կորցնեն։ Ու քանի նրանց ձայնը լսվում էր, ես դեռ փոքրիկ հույս ունեի, թե կգան։ Բայց մեկ էլ հանկարծ ձայները կտրվեցին բոլորովին…

Ուրեմն շա՜տ հեռացան…

Ուրեմն ինձ էլ չե՜ն գտնի…

Հուսահատությունից սկսեցի կանչել բարձրաձայն.

— էհե՜յ, Վանի՜… էհե՜յ…

Իմ փոքրիկ ձայնը ռումբի պես դրմբում էր անտառի խորքում և արձագանքներով կրկնվում.

— Հեեե՜…

Իսկ տղաների կողմից ոչ մի ձայն։

Իմ հուսահատությունն ու վախը կրկնապատվեց։ Սկսեցի կանչել ավելի սրտապատառ ձայնով.

— Վանի՜, հե՜յ, Վանի՜… էհե՜յ…

Ոչ մի պատասխան։

Տեսնելով ձայն չկա՝ սկսեցի լաց լինել։ Այդ ժամանակ հանկարծ ընկերներս, Վանու առաջնորդությամբ, ծիծաղելով դուրս եկան ծառերի հետևից։

— Ամոթ չի՞, տո, լաց ես լինում, — ասաց Վանին, — հերիք չի՛ գելը շան տեղ ես դրել, հիմա էլ լաց ես լինում… — Ու սկսեցին ծաղրել, ծիծաղել։

Ես թևքով աչքերս սրբեցի և ինքս էլ ուրախությունից նրանց հետ ծիծաղեցի իմ վախի վրա։ Բայց որովհետև լուսացել էր արդեն, էլ չմնացինք այնտեղ. ամանները վերցրած գնացինք մոռուտ

Այդ օրվանից շատ տարիներ են անցել, բայց ես երբեք չեմ մոռանում այդ գիշերը, որովհետև այդ մի գիշերվա մեջ այնքա՜ն բան սովորեցի…

Ես իմացա, օրինակ, որ քնած ժամանակ փոքրիկ թռչունների վրա են հարձակվում գիշերային թռչունները և տեղնուտեղը ծվատում-ուտում, որ բուն երեխայի նման լաց է լինում ու մեծ մարդու պես քրքջում, որ գայլը նման է շանը, բայց փայլուն, պսպղուն աչքեր ունի, և որ նա այնքան էլ երկյուղալի չէ, եթե ընկերովի հարձակվեն նրա վրա, ու գայլից ոչ թե պիտի վախենալ, այլ վախեցնել։

  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը): Ստեփան Զորյան «Մի գիշեր անտառում»։
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը: Տղաները մի ակնթարթում վեր թռան, քար ու փայտ վերցրին և «հա՜յ-հո՜ւյ» անելով, Վանու առաջնորդությամբ ընկան գայլի հետևից։
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց: Վանի-անվախ, բարի, Ստեփան Զորյան-բարի, վախկոտ։
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին: Իմ համար հետաքրքիր էր։


Ուսումնական աշուն



Ինքնաստուգում

1.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը: (3 միավոր) Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.  – Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց  համար անօգուտ: Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց. – Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու անօգուտ անվանում: Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:

2․ Տեքստից դո՛ւրս գրիր 4 բառ, որոնց հնչյունների և տառերի քանակը չի համապատասխանում։ (2 միավոր) Ուղևոր, ոստ, որոշ, ստվերում։

3․Քանի՞ տառ և քանի՞ հնչյուն կա հետևյալ բառերից յուրաքանչյուրում՝ ճանապարհ, ուղևոր, սոսի, ոստ։ (2 միավոր) Ճանապարհ-8 տառ 7 հնչյուն, ուղևոր-5 տառ 6 հնչյուն, սոսի-4 տառ 4 հնչյուն, ոստ-3 տառ 4 հնչյուն։

4․Ուղևոր բառի հնչյուններից յուրաքանչյուրով սկսվող բառեր գրի՛ր: (1 միավոր) Ուղևոր–ուլիկ, Ղառղառավանք, Եվա, որսկան, րոպե։

5 Բացատրի՛ր հետևյալ բառերն ու արտահայտությունները՝ (2 միավոր)։ ուղևոր, անօգուտ, ոստ, ապերախտ, գլուխ տալ, շունչը փչել:

ուղևոր- որևէ փոխադրամիջոցով ճամփորդություն կատարող մարդ,

անօգուտ- առանց օգուտ, օգուտ չբերող,

ոստ- բարակ չյուղ, շիվ

ապերախտ- անշնորհակալ

գլուխ տալ- խոնարհվել, բարևել

շունչը փչել- մեռնել

1.Լրացրո՛ւ բաց թողնված տառերը: 

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.

 — Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար անօգուտ: 

Սոսին նրանց տխրաձայն պատասխանեց .

 — Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ ու անօգուտ անվանում:

 Այդպես էլ որոշ մարդկանց բախտը չի բերում. նրանք լավություն են անում մերձավորներին, բայց շնորհակալություն չեն ստանում:


2․ Տեքստից դո՛ւրս գրիր 4 բառ, որոնց հնչյունների և տառերի քանակը չի համապատասխանում։  
 Ուղևոր, ճանապարհ, ոստ, անպտուղ, ախր, շնորհակալություն
3․Քանի՞ տառ և քանի՞ հնչյուն կա հետևյալ բառերից յուրաքանչյուրում՝ 

ճանապարհ-8 տառ, 7 հնչյուն
ուղևոր- 5 տառ, 6 հնչյուն
ոստ-3 տառ, 4 հնչյուն
սոսի-4 տառ, 4 հնչյուն 

4․Ուղևոր բառի հնչյուններից յուրաքանչյուրով սկսվող բառեր գրիր: Ողկույզ բառի հնչյուններն են ու, ղ, է, վ, օ, ր
5 Բացատրի՛ր հետևյալ բառերն ու արտահայտությունները՝

 ուղևոր- որևէ փոխադրամիջոցով ճամփորդություն կատարող մարդ,

 անօգուտ- առանց օգուտ, օգուտ չբերող,

 ոստ- բարակ չյուղ, շիվ

 ապերախտ- անշնորհակալ

 գլուխ տալ- խոնարհվել, բարևել

 շունչը փչել- մեռնել

10 միավոր



Little Red Riding Hood

Little Red Riding Hood lived in a wood with her mother. One day Little Red Riding Hood went to visit her granny. She had a nice cake in her basket.
On her way Little Red Riding Hood met a wolf.
‘Hello!’ said the wolf. ‘Where are you going?’
‘I’m going to see my grandmother. She lives in a house behind those trees.’
The wolf ran to Granny’s house and ate Granny up. He got into Granny’s bed. A little later, Little Red Riding Hood reached the house. She looked at the wolf.
‘Granny, what big eyes you have!’
‘All the better to see you with!’ said the wolf.
‘Granny, what big ears you have!’
‘All the better to hear you with!’ said the wolf.
‘Granny, what a big nose you have!’
‘All the better to smell you with!’ said the wolf.
‘Granny, what big teeth you have!’
‘All the better to eat you with!’ shouted the wolf.
A woodcutter was in the wood. He heard a loud scream and ran to the house.
The woodcutter hit the wolf over the head. The wolf opened his mouth wide and shouted and Granny jumped out.
The wolf ran away and Little Red Riding Hood never saw the wolf again.

Առաջադրանքներ՝

Նախադասությունները դասավորեք ճիշտ հերթականությամբ:
One day Little Red Riding Hood went to visit her granny.

On her way she met a wolf.

The wolf ran to Granny’s house and ate Granny up.
Little Red Riding Hood looked at the wolf’s eyes, ears, nose and teeth.

A woodcutter heard a loud scream and ran to the house.

The wolf opened his mouth wide and Granny jumped out.
Little Red Riding Hood never saw the wolf again.

Match what Little Red Riding Hood and the wolf say./ Նախադասությունները համապատասխանեցնել իրար:
Granny, what big eyes you have! All the better to see you with!
Granny, what big ears you have! All the better to hear you with!
Granny, what a big nose you have! All the better to smell you with!
Granny, what big teeth you have! All the better to eat you with!

Կրկնողություն՝ լեզվական նյութ՝ Present Continuous

Use the words in brackets in the Present Continuous (Փակագծերում տրված բառերը օգտագործեք ներկա շարունակական ժամանակաձևով)

1․ Look, he went to school! (go)

2․ Look, he drank coffee! (drink)

3․ Look, I swam! (swim)

4․ Look, she washed her hair! (wash)

5․ Look, it drank its milk! (drink)

6․ Look, we danced in the living room! (dance)

7․ Look, they ran to church! (run)

8․ Look, the monkey ate a banana! (eat)

9․ We watched TV at the moment. (watch TV)

10․ Look, they had their breakfast! (have)



Next page →