Category Archives: հեքիաթ

Մոլորված գարունը

Լինում է չի լինում, մի ձմեռ և մի գարուն: Ձմեռը արդեն իր ավարտին էր հասնում և նրան պետք է հաջորդեր գարունը: Բայց գարունը մոլորվել էր և չէր կարող ժամանակին տեղ հասնել: Գարունը իր հետ պետք է բերի ծառեր, ծաղիկներ, գեղեցիկ սոխակին, մկրատաձև պոչիկով ծիծեռնակին, փոքրիկ ծիտիկներին և գեղեցիկ նուրբ թևիկներով թիթեռնիկներին: Երկու գեղեցիկ աղջիկներ անցնելիս տեսան, որ գարունը մոլորվել էր և աղջիկները գարնանը օգնեցին և բերեցին նրան լույս աշխարհ: Մարդիկ շատ ուրախացան, երբ գարունը ետ եկավ: Գարունը աղջիկներին շնորհակալություն հայտնեց և ուրախ ուրախ ողջունեց մարդկանց: Իսկ աղջիկները շատ էին ուրախացել, որ գարնանը օգնեցին:



Պատմությունը թարսերես գուլպաների անունից:

Լինում է չի լինում մի երեխա է լինում: Նա մեզ ամեն օր թարս է հագնում: Դրա համար էլ նա տարօրինակ հարցեր է տալիս: Դրա համար էլ նրա անունը Ինչուիկ է:



Միրանդա բադի արկածները Լոնդոնում

Լինում է չի լինում մի բադ է լինում: Նրա անունը Միրանդա էր: Նա ապրում էր Լոնդոնում և ուզում էր վերադառնալ իր հայրենիք Աֆրիկա: Նա սկսեց ճամփորդել դեպի Աֆրիկա, որպեսզի հասնի իր ընկեր բադերին, որ նրանց հետ խաղա: Նա սկսեց ճամփորդել: Ճանապարհին նա հանդիպեց ծովերի, լճերի և օվկիանոսների: Նա մոլորվել էր: Հետո նա հանդիպեց թռչունների, որոնք նույնպես թռչում էին դեպի Աֆրիկա: Միրանդան թռչունների հետ գնաց և հասավ Աֆրիկա:



Հեքիաթը գայլի անունից համառոտ

Ես մի անգամ հանդիպեցի մի աղքատ մարդու, որը գնում էր ասծու մոտ: Ես նրան խնդրեցի, որ երբ հասնի ասծուն հարցնի թե ե՞րբ պետք է ես կշտանամ և նրան ես կերա: