Մոլորված գարունը

Լինում է չի լինում, մի ձմեռ և մի գարուն: Ձմեռը արդեն իր ավարտին էր հասնում և նրան պետք է հաջորդեր գարունը: Բայց գարունը մոլորվել էր և չէր կարող ժամանակին տեղ հասնել: Գարունը իր հետ պետք է բերի ծառեր, ծաղիկներ, գեղեցիկ սոխակին, մկրատաձև պոչիկով ծիծեռնակին, փոքրիկ ծիտիկներին և գեղեցիկ նուրբ թևիկներով թիթեռնիկներին: Երկու գեղեցիկ աղջիկներ անցնելիս տեսան, որ գարունը մոլորվել էր և աղջիկները գարնանը օգնեցին և բերեցին նրան լույս աշխարհ: Մարդիկ շատ ուրախացան, երբ գարունը ետ եկավ: Գարունը աղջիկներին շնորհակալություն հայտնեց և ուրախ ուրախ ողջունեց մարդկանց: Իսկ աղջիկները շատ էին ուրախացել, որ գարնանը օգնեցին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *