Ինչպե՞ս են օգտագործում փայտը

Փայտ, չոր բնափայտ, օգտագործվում է որպես շինանյութ, թղթի արդյունաբերության հումք, վառելանյութ և այլ նպատակներով։ Արվեստում կիրառվում է հնագույն ժամանակներից՝ ճարտարապետությանքանդակագործության մեջ, դեկորատիվ-կիրառական, հատկապես ժողովրդական, արվեստում (կահ-կարասու քանդակազարդում,

երանգավորում, զարդանախշում, ընդելուզում և այլն, շենքերի ճակատների և ինտերիերի փայտե մասերի քանդակազարդում, հղկված, նախշավոր տախտակներով պատերի երեսապատում և այլն), ինչպես և փայտագրության մեջ, դաջարվեստում՝ տպակաղապարներ պատրաստելիս։ Փայտի գուներանգների հարստությունը, մակատեսքի բազմազանությունը հնարավորություն են ընձեռում կերտվածքներն օժտելու դեկորատիվ էֆեկտներով, իսկ մշակման համեմատաբար դյուրինությունը նպաստում է արվեստագետի մտահղացումների անմիջական մարմնավորմանը։ Մարդը բնափայտն օգտագործում է հազարամյակներ շարունակ՝ տարբեր նպատակներով, առաջին հերթին որպես վառելիք, ինչպես նաև որպես շինանյութ։ Օգտագործվել է գործիքների, զենքերի, կահույքի, թառի, թղթի և կացարանների պատրաստման համար։ Ծառերի շատ տեսակների բնում աճման ընթացքում՝ ջերմաստիճանի և խոնավության սեզոնային տատանումների պատճառով առաջանում են տարեկան օղակներ։ Դենդրոքրոնոլոգիայի մեթոդներով ծառերի կտրվածքի ուսումնասիրությունը թույլ է տալիս ճշգրիտ որոշել ծառի աճման ճշգրիտ վայրը, այն ծառը, որից ստացել են այս կամ այն կահույքը կամ կառույցը։ Տարեկան օղակների միջև եղած հեռավորության տարեկան փոփոխությունների ուսումնասիրությունը և նրանցում տարբեր տարրերի իզոտոպերի առկայությունը թույլ է տալիս պատկերացում կազմել հնագույն ժամանակներում կլիմայի և մթնոլորտի վիճակի մասին[1]։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *