Հայաստանի լճերը

Հայաստանի լճերն աչքի են ընկնում գենետիկական բազմազանությամբ, ինչը պայմանավորված է տարածքի երկրաբանական զարգացմամբ: Հայաստանի տարածքում կա մոտ 100 լիճ ու լճակ՝ բոլորը քաղցրահամ: Հայաստանի լճերը ունեն հրաբխային (Ակնա լիճ), սառցադաշտային (Քարի, Լեսինգի), սողանքափլվածքային (Պարզ լիճ), հնահունային (Մեծամոր) ծագում։ Հայկական լեռնաշխարհում կա լճերի մի տեսակ, որ Մերձավոր արևելքում ոչ մի տեղ այլևս չկա՝ խառնարանային տիպը։ Մեր լեռնաշխարհում կան հրաբխային գագաթներ, որոնց խառնարանը լցված է ջրով և շուրջ տարի այդ լճերը պահպանվում են։ 

Հայաստանի լճերը գերում են իրենց գեղեցկությամբ ու ջրի պարզությամբ, սակայն որոշ լճերի հատակը պատված է տիղմով և անվտանգ չէ լողալու համար։ Օրինակ Գոշի լճում կամ Արմաղանի խառնարանային լճում լողալ խորհուրդ չենք տալիս։ Նրանց հատակը պատված է տիղմի հաստ շերտով, որն առաջին հայացքից չի երևում։

Հիշեք, որ լողալ կարելի է միայն բնական լճերում, ջրամբարի վերածված լճերում լողալն արգելված է։

Լիճը Մարզը

Ծովեր լիճ — Լոռի

Պարզ լիճ — Տավուշ

Քարի լիճ — Արագածոտն

Ակնա լիճ — Կոտայք

Սևանա լիճ — Գեղարքունիք

Սև լիճ — Սյունիք

Արտավանի լիճ — Վայոց ձոր

Արփի լիճ — Շիրակ

Վիշապալիճ — Արարատ

Առաջադրանք

ՀՀ ուրվագծային քարտեզի վրա տեղադրում ենք վերոհիշյալ լճերը։

Տեղեկություններ հավաքել վերոհիշյալ որևէ լճակի մասին։

Կապտաչ կամ Սրտներ լիճ
Լիճը գտնվում է Սյունիքի մարզում, Մեղրու լեռների հարավային լանջին, Լիճք գյուղից 8 կմ արևմուտք։ Մակերեսը` 2,5 հա, միջին խորությունը` 6 մ: Տեղացիները լճին «սրտներ» են ասում, քանի որ վերևից նայելիս սրտի տեսք ունի:

Կապտաչ, լիճ ՀայաստանիՍյունիքի մարզումՄեղրու լեռների հարավային լանջին, Լիճք գյուղից 8 կմ արևմուտք։ Մակերեսը՝ 2,5 հա, միջին խորությունը՝ 6 մ[1]։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *