Վահան Տերյան

Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան, հունվարի 28 (փետրվարի 9), 1885ԳանձաԹիֆլիսի նահանգՌուսական կայսրություն – հունվարի 71920[1]ՕրենբուրգԽորհրդային Ռուսաստան[1]), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։

Տերյանի ստեղծագործությունների առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում և արժանացել է շատ ջերմ ընդունելության թե՛ ընթերցողների, թե՛ քննադատների շրջանում։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվել է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։ 1912 թվականին հիմնադրել է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալել գրահրատարակչական, թարգմանական լայն գործունեություն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *