Իմ երկրագործական ամառը 2023

Ես հիմա գտնվում եմ ԱՄՆ-ում: Ես ապրում եմ ՛՛Florida՛՛ նահանգում, “Orlando” քաղաքում: “Orlando” քաղաքին նաև ասում են “Mickey Mouse”-ի քաղաք: Մեր տան պատշգամբներում ապրում են մեղուներ, որոնք կառուցել են մինի փեթակներ:

Ինձ այստեղ շատ է դուր գալիս: Բնությունը, ծառերը, ծաղիկները, խոտը և կանաչը ավելի շատ է և խնամված, շատ են ծաղկած ծառերն ու բացված ծաղիկները: Այգիներում, ինչպես և մեր բակում հաճախ հանդիպում են սկյուռեր, բադեր, մողեսներ, երգող թռչնակներ, կրիաներ: Ինձ հատկապես դուր է գալիս կերակրել բադերին և կրիաներին: Այստեղի ճնճղուկները նույնն են, ինչ որ Երևանի ճնճղուկները: Այստեղ գրեթե ամեն օր անձրև է գալիս: Մի օր անձրևից հետո մեր տանը հայտնաբերեցինք հյուր՝ մեր պատշգամբ էր եկել մի մեծ և դանդաղաշարժ խխունջ: Այստեղ կան շատ այգիներ: Մենք այդ այգիներում սղարանով սղում ենք, կախվում ենք, ճոճվում ենք:

Մենք գնում ենք “Disneyworld”: “Disneyworld”-ում կան 4 այգիներ: Բոլոր այգիների ատրիակցիոնները “Disney”-ի մուլտֆիլմերի հերոսներով են: Առաջին այգին կոչվում է “Magic Kngdom”: Այստեղ ամեն ինչ կախարդական է: Այս այգում կա պալատ: Դա մոխրոտիկի պալատն է: Երկրորդ այգին կոչվում է “Epcot”: Այս այգում փառատոններ են լինում, օրինակ ծաղիկների փառատոն: Ծաղիկների փառատոնի ժամանակ ծաղիկներից պատրաստված մուլտհերոսներ կան: Երրորդ այգին կոչվում է “Disney’s Hollywood Studio”: Այստեղ ես մի ներկայացում եմ նայել, որի վերջում դահլիճում ձյուն էր գալիս: Չորրորդ այգին կոչվում է “Animal Kingdom”: Այստեղ ես շատ մեծ մեքենա էի նստել, որը որ ինձ տանում էր վայրի կենդանիների մոտ:

Մենք գնացել էինք «Legoland»: Այնտեղ ամեն ինչ լեգոյից էր պատրաստված: Ես այնտեղ լեգոյից պատրաստված մեքենա էի քշել եւ վարրորդական իրավունք ստացա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *