Գործնական քերականություն

37.Քո կարծիքով տրված  հնչյունախմբերից որո՞նք են բառեր (արտագրի´ր կամ ընդգծի´ր): Պատասխանդ պատճառաբանի´ր:

Բարդի, աղնկի, ձրաբր, հեղուկ, կնիրպա, թանձր, չաբեռալ, կանչել:

39.Բացատրի´րթե  գլուխ  բառը ամեն մի նախադասության մեջ  ի՞նչ իմաստով է կիրառված՝ փոխարինելով խելք, ղեկավար,  կատար, ծայր, մաս, վրա բառերովՈ՞ր նախադասության  մեջ գլուխ  բառն այլ բառով չես կարող փոխարինել:

Արջը գլուխը բարձրացրեց-ուղիղ իմաստով:

Սարի  գլխին ինչ-որ բան է փայլում-վրա:

Այս մարդը  գլուխ չունի-ուղեղ:

Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր-մաս:

-Իսկ ո՞վ էր ձեր գլուխը,- որոտաց զորավարը՝դիմելով գլխիկոր զինվորներին-ղեկավար:

Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին-կատար:

Գերանի գլխից բռնի՛ր-ծայր:

40.Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է հիմնական իմաստով գործածված:

Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի արևը:

Հարսանիքի բոլոր կենացները ծաղիկներին էին ուղղված: Փոխաբերական։

Մեր ծնողներն ասում են, թե մենք ենք կյանքի ծաղիկները: Փոխաբերական։

Շատ լավ գործ եք սկսել. սա դեռ ծաղիկն է, պտուղները հետո եք տեսնելու: Փոխաբերական։

Իր երկիրը հասնելուց հետո էլ իշխանը չէր մոռանում այն ամրոցի ծաղիկտիրուհուն: Փոխաբերական։

41.Նախորդ վարժություններում գործածված գլուխ, ծաղիկ բառերն ինչո՞վ են նմանվում:

Բացատրի՛ր «բազմիմաստ» բառը: Բազմիմաստ նշանակում է լիքը իմաստներ ունեցող։

42. Հաց բազմիմաստ բառով նախադասություններ կազմի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Հաց, սիրտը բաց։ Հացը սուրբ է։ Հաց տվող մարդիկ շատ կլինեն։

43. Ջուր բազմիմաստ բառով նախադասություններ կազմի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ջուրը կյանք է։ Ջրի բերածը ջուրն էլ կտանի։

44.Ընդգծված բառը փոխարինի´ր տրվածներից մեկով և բացատրի´ր, թե ինչպե՞ս ընտրեցիր:

Տհաճ, պայծառ, հոտ, դեմք, հավաքել, շրջապատել:

Ծաղիկների բույրը ինձ մի հին երգ է հիշեցնում: Հոտ։

Արևելցի կինն ինչո՞ւ է ծածկում երեսը: Դեմք։

Զորքը պաշարել էր բերդն ու սպասում էր հրամանի: Շրջապատել։

Թագավորը ժողովել էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի: Հավաքել։

Անախորժ պատմության մեջ ընկանք: Տհաճ։

Միալար անձրևներից ու մառախուղից հետո վերջապես մի արևոտ օր բացվել։ Պայծառ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *